Սաղմոսներ
20
2Տէր ՚ի զօրութեան քում ուրա՛խ եղիցի թագաւորն. ՚ի փրկութեան քում ցնծասցէ՛ յոյժ։ 3Զցանկութիւն սրտի նորա ետո՛ւր նմա. եւ զկամս շրթանց նորա ո՛չ արգելեր ՚ի նմանէ։ 4Ժամա՛ն արարեր զնա յօրհնութիւն քաղցրութեան քոյ, եւ եդիր ՚ի գլուխ նորա պսակ ՚ի քարէ՛ պատուականէ։ 5Կեանս խնդրեաց ՚ի քէն՝ եւ ետուր նմա ընդ երկայն աւուրս, յաւիտեանս յաւիտենից։ 6Մեծ են փառք նորա ՚ի փրկութեան քում. զփառս եւ զմեծվայելչութիւն դիցես ՚ի վերայ նորա։ 7Տացես զնա յօրհնութիւն յաւիտեանս յաւիտենից. ուրա՛խ արասցես զնա յուրախութիւն երեսաց քոց։ 8Թագաւոր յուսացաւ ՚ի Տէր, յողորմութենէ Բարձրելոյն նա մի՛ սասանեսցի։ 9Գտցի՛ ձեռն քո ՚ի վերայ թշնամեաց քոց. եւ աջ քո գտցէ՛ զամենայն ատելիս քո։ 10Դիցես զնոսա որպէս հնոց ՚ի հուր՝ ՚ի ժամանակի երեսաց քոց։ Տէր բարկութեամբ իւրով խռովեցուսցէ զնոսա, եւ հո՛ւր կերիցէ զնոսա։ 11Պտուղ նոցա յերկրէ կորիցէ, եւ զաւակ նոցա յորդւոց ՚ի մարդկանէ։ 12Խոտորեցան ՚ի քէն չարութեամբ. խորհեցան խորհուրդ զոր ո՛չ կարացին հաստատել։ 13Արասցես զնոսա հալածեալս, ՚ի մնացուածս քո պատրաստեսցես զերեսս նոցա։ 14Բա՛րձր լեր Տէր ՚ի զօրութեան քում. օրհնեսցուք, եւ սաղմո՛ս ասասցուք զօրութեան քում։ Տունք. ժդ։ Գոբղայս. լը։