Սաղմոսներ

21

2 Աստուած իմ նայեա՛ց առ իս, ընդէ՞ր թողեր զիս. հեռի՛ եղեր ՚ի փրկութենէ իմմէ՝ վասն բանից յանցանաց իմոց։ 3Աստուած իմ ՚ի տուէ կարդացի առ քեզ, եւ ինձ ո՛չ լուար. ՚ի գիշերի՝ եւ ինձ ո՛չ անսացեր։ 4Դու ՚ի սուրբս բնակեալ ես, եւ գովեա՛լ յԻսրայէլի։ 5՚Ի քեզ յուսացան հարքն մեր, յուսացան ՚ի քեզ եւ փրկեցեր զնոսա։ 6Առ քեզ աղաղակեցին եւ կեցին, ՚ի քեզ յուսացան եւ ո՛չ ամաչեցին։ 7Այլ ես ո՛րդն եմ եւ ո՛չ եմ մարդ, նախատի՛նք մարդկան եւ արհամարհա՛նք ժողովրդոց։ 8Ամենեքեան որ տեսանէին զիս արհամարհէի՛ն զինեւ, խօսէին շրթամբք՝ եւ շարժէին զգլուխս իւրեանց։ 9Յուսացաւ ՚ի Տէր եւ փրկեսցէ՛ զնա, կեցուսցէ զնա զի կամի՛ զնա։ 10Դու ես որ հանա՛ր զիս յարգանդի. յո՛յս իմ ՚ի ստեանց մօր իմոյ։ 11՚Ի քեզ անկայ ես յարգանդէ յորովայնէ մօր իմոյ դո՛ւ ես Աստուած իմ։ 12Մի՛ ՚ի բացեայ առնիր յինէն, զի նեղութիւնք մերձեալ են, եւ ո՛չ ոք է որ օգնէ ինձ։ 13Շուրջ եղեն զինեւ զուարակք բազումք, եւ ցուլք գէրք պաշարեցին զիս։ 14Բացին ՚ի վերայ իմ զբերանս իւրեանց, որպէս առեւծ զի մռնչէ եւ յափշտակէ։ 15Ես որպէս զջուր հեղայ՝ եւ ցրուեցան ամենայն ոսկերք իմ. եւ եղեւ սիրտ իմ որպէս մոմ հալեալ ՚ի մէջ որովայնի իմոյ։ 16Չորացաւ որպէս խեցւոյ զօրութիւն իմ, լեզու իմ ՚ի քի՛մս իմ կցեցաւ, եւ ՚ի հող մահո՛ւ իջուցին զիս։ 17Շուրջ եղեն զինեւ շո՛ւնք բազումք, եւ ժողովք չարա՛ց պաշարեցին զիս։ 18Ծակեցին զձե՛ռս իմ եւ զոտս իմ, եւ թուեցին զամենայն ոսկերս իմ. եւ նոքա հայեցա՛ն եւ տեսին զիս։ 19Բաժանեցան զհանդերձս իմ ՚ի մէ՛ջ իւրեանց, եւ ՚ի վերայ պատմուճանի իմոյ վիճակս արկանէին։ 20Դու Տէր մի՛ հեռի առներ զօգնականութիւն քո յինէն. եւ Տէր յօգնե՛լ ինձ նայեաց։ 21Փրկեա՛ ՚ի սրոյ զանձն իմ, եւ ՚ի ձեռաց շանց զմիամօրութիւն իմ։ 22Փրկեա՛ զիս ՚ի բերանոյ առիւծու, եւ յեղջերէ միեղջերւոյ զխոնարհութիւն իմ։ 23Պատմեցից զանուն քո եղբարց իմոց, ՚ի մէջ եկեղեցւոյ օրհնեցի՛ց զքեզ։ 24Երկիւղածք Տեառն օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զաւակն Յակովբեան փառաւո՛ր արասցեն զնա։ 25Երկիցէ ՚ի Տեառնէ ամենայն զաւակն Իսրայէլի, զի ո՛չ արհամարհեաց եւ ո՛չ անարգեաց Տէր զաղօթս աղքատիս, եւ ո՛չ դարձոյց զերեսս իւր յինէն. այլ ՚ի կարդալ իմում առ նա լուաւ ինձ։ 26՚Ի քէ՛ն է գովութիւն իմ, յեկեղեցիս մեծս օրհնեցից զքեզ։ Զուխտս իմ կատարեցից առաջի ամենա՛յն երկիւղածաց նորա։ 27Կերիցեն տնանկք եւ յագեսցին. օրհնեսցեն զՏէր որ խնդրեն զնա։ Կեցցեն սիրտք նոցա յաւիտեա՛նս յաւիտենից. 28յիշեսցեն, եւ դարձցին առ Տէր ամենայն ծագք երկրի։ Երկի՛ր պագցեն նմա ամենայն տոհմք ազանց. 29զի Տեառն է արքայութիւն, եւ նա՛ տիրէ ՚ի վերայ ամենայն հեթանոսաց։ 30Կերան եւ երկի՛ր պագին նմա ամենայն պարարտք երկրի. առաջի նորա անկցին ամենեքեան որ իջանեն ՚ի հող։ 31Անձն իմ նովա՛ւ կեայ. եւ զաւակ իմ ծառայեսցէ նմա։ 32Պատմեցից զՏեառնէ ազգի՛ որ գալոցն է, պատմեսցեն զարդարութիւն ժողովրդեան որ ծնանելոցն իցէ զոր արար Տէր։ Տունք. լբ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)