Սաղմոսներ
22
՚Ի կատարած. Սաղմոս ՚ի Դաւիթ. ԻԲ։ 22:1: Տէր հովուեսցէ զիս, եւ ինձ ինչ ո՛չ պակասեսցէ։
՚Ի կատարած. Սաղմոս ՚ի Դաւիթ. ԻԲ։
1Տէր հովուեսցէ զիս, եւ ինձ ինչ ո՛չ պակասեսցէ։ 2՚Ի վայրի՛ դալարւոջ բնակեցոյց զիս, եւ առ ջուրս հանգստեան սնոյց զիս։ 3Դարձոյց զանձն իմ առ իս, առաջնորդեաց ինձ ՚ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ։ 4Թէպէտ եւ գնացից ես ՚ի մէջ ստուերաց մահու, ո՛չ երկեայց ՚ի չարէ զի դու Տէր ընդ իս ես։ Ցուպ քո եւ գաւազան, նոքա մխիթարեսցեն զիս։ 5Պատրաստ արարեր առաջի իմ սեղան, ակն յանդիմա՛ն նեղչաց իմոց։ Օծեր իւղով զգլուխ իմ, բաժակ քո որպէս անապակ արբեցոյց զիս։ 6Ողորմութիւն քո Տէր զհետ իմ եկեսցէ զամենայն աւուրս կենաց իմոց, բնակել ինձ ՚ի տան Տեառն ընդ երկայն աւուրս։ Տունք. ը։
Գրաբար, 1805 · HYGRB1805