Սաղմոսներ

25

՚Ի կատարած. Սաղմոս ՚ի Դաւիթ. ԻԵ։

1Դա՛տ արա ինձ Տէր՝ զի ես յանբծութեան իմում գնացի, ՚ի Տէր յուսացայ զի մի՛ եղէց հիւանդ։ 2Փորձեա՛ զիս Տէր եւ քննեա՛ զիս, փորձեա՛ զերիկամո՛ւնս իմ եւ զսիրտ իմ։ 3Ողորմութիւն քո Տէր առաջի աչաց իմոց, եւ հաճո՛յ եղէց ճշմարտութեան քում։ 4Ո՛չ նստայց ես յաթոռս նանրաց, եւ ընդ անօրէնս ես ո՛չ մտից։ 5Ատեցի՛ ես զժողովս չարաց, եւ ընդ ամպարիշտս ես ո՛չ նստայց։ 6Լուացայց սրբութեամբ զձեռս իմ, եւ շուրջ եղէց զսեղանով քով Տէր։ 7Լսել ինձ զձայն օրհնութեան քոյ, եւ պատմել զամենայն սքանչելիս քո։ 8Տէր սիրեցի զվայելչութիւն տան քոյ, եւ զտեղի յարկի փառաց քոց։ 9Մի՛ կորուսանել ընդ ամպարիշտս զանձն իմ, եւ մի՛ ընդ արս արիւնահեղ զկեանս իմ։ 10Որոց ձեռք իւրեանց յանօրէնութեա՛ն են, եւ աջ նոցա լի՛ է կաշառօք։ 11Ես յանբծութեան իմում գնացի, փրկեա՛ զիս Տէր եւ ողորմեա՛ ինձ։ 12Ոտն իմ կացցէ յուղղութեան, յեկեղեցիս մեծս օրհնեցի՛ց զքեզ։ Տունք. ժբ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)