Սաղմոսներ

31

Իմաստութիւն ՚ի Դաւիթ. ԼԱ։

1Երանի՛ ում թողութիւն եղեւ մեղաց, եւ ծածկեցա՛ն ամենայն յանցանք նորա։ 2Երանի առն որում ո՛չ համարեսցի Տէր զմեղս նորա, եւ ո՛չ գոյ նենգութիւն ՚ի բերան նորա։ 3Լռեցի ես եւ մաշեցան ամենայն ոսկերք իմ, առ աղաղակել ինձ առ Տէր զօրհանապազ 4՚ի տուէ եւ ՚ի գիշերի։ Ծանրեա՛ց ձեռն քո ՚ի վերայ իմ, դարձայ ՚ի թշուառութիւն զի հարան յիս փուշք։ Հանգիստ։ 5Զմեղս իմ ցուցից քեզ, եւ զանօրէնութիւնս իմ ո՛չ ծածկեցից ՚ի քէն։ Ասացի թէ պատմեցից ինձէն զմեղս իմ, եւ դու թողցես զամենայն ամպարշտութիւնս մեղաց իմոց։ Հանգիստ։ 6Վասն այսորիկ յաղօթս կացցեն առ քեզ ամենայն սուրբք, ՚ի ընդունելի։ Բայց միայն ՚ի ջուրցն հեղեղաց բազմաց, որ առ նոսա ինչ ո՛չ մերձեսցի։ 7Դու ես ապաւէն իմ ՚ի նեղութենէ յայսմանէ, որ շուրջ եղեն զինեւ։ Ցնծութիւն իմ փրկեա զիս յայնցանէ՝ որ պաշարեցին զիս։ 8Իմաստուն արարից զքեզ եւ խելամո՛ւտ ՚ի ճանապարհ յոր եւ գնասցես, եւ հաստատեցից ՚ի վերայ քո զաչս իմ։ 9Մի՛ լինիք որպէս զձիս եւ զջորիս զի ո՛չ գոյ ՚ի նոսա իմաստութիւն. ՚ի սանձս եւ ՚ի դանդանաւանդս ճմլեսցես զկզակս նոցա որ առ քեզ ինչ ո՛չ մերձենան։ 10Բազում տանջանք են մեղաւորաց, բայց ոյք յուսան ՚ի Տէր՝ ողորմութիւն Տեառն շո՛ւրջ եղիցի զնոքօք։ 11Ուրա՛խ եղերուք եւ ցնծացէ՛ք արդարք ՚ի Տէր, պարծեցարո՛ւք ամենեքեան ոյք ուղիղ էք սրտիւք։ Տունք. ժդ։ Գոբղայս. խբ։

Գրաբար, 1805 · HYGRB1805