Սաղմոսներ

32

Սաղմոս ՚ի Դաւիթ. ԼԲ։

1Ցնծացէ՛ք արդարք ՚ի Տէր՝ ուղղոց վայելէ , 2խոստովա՛ն եղերուք Տեառն օրհնութեամբ. տասնաղեա՛ւ սաղմոսարանաւ սաղմո՛ս ասացէք նմա։ 3Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն նոր զի ՛ է, սաղմո՛ս ասացէք նմա օրհնութեամբ։ 4Ուղիղ են պատգամք Տեառն, եւ ամենայն ճանապարհք նորա հաւատովք են, 5եւ սիրէ զողորմութիւն եւ զիրաւունս Տէր։ Ողորմութեամբ Տեառն լի՛ եղեւ , 6եւ բանիւ Տեառն երկինք հաստատեցան, եւ հոգւով բերանոյ նորա ամենայն զօրութիւնք նոցա։ 7Ժողովեաց որպէս ՚ի տի՛կ զջուրս ծովու, եւ դնէ ՚ի խոր զգանձս իւր։ 8Երկիցէ ՚ի Տեառնէ ամենայն երկիր, եւ ՚ի նմանէ դողասցե՛ն ամենայն բնակիչք աշխարհի։ 9Նա՛ ասաց եւ եղեն, ի՛նքն հրամայեաց՝ եւ հաստատեցան։ 10Տէր ցրուէ՛ զխորհուրդս հեթանոսաց, անարգէ՛ Տէր զխորհուրդս ժողովրդոց, եւ արհամարհէ Տէր զխորհուրդս իշխանաց։ 11Խորհուրդ Տեառն յաւիտեա՛ն մնայ, խորհուրդ սրտի նորա ազգէ մինչեւ յազգ։ 12Երանի ազգի որոյ Տէր օգնական է նմա. զոր ընտրեաց ՚ի ժառանգութիւն իւր։ 13Յերկնից նայեցաւ Տէր յամենայն որդիս մարդկան. 14՚ի պատրաստ բնակութենէ իւրմէ հայեցաւ յամենայն բնակիչս աշխարհի։ 15Ո ստեղծ առանձին զսի՛րտս նոցա եւ ՚ի միտ առնու զամենայն գործս նոցա։ 16Ո՛չ թէ ՚ի բազում զօրս իւր ապրեսցի թագաւոր, եւ ո՛չ սկայ ՚ի բազում զօրութեան իւրում։ 17Սո՛ւտ է ձի ՚ի փրկութեան իւրում. ՚ի բազում զօրութեան իւրում ո՛չ ապրեցուցանէ զհեծեալն։ 18Աչք Տեառն ՚ի վերայ երկիւղածաց իւրոց, եւ ոյք յուսա՛ն յողորմութիւն նորա։ 19Փրկել ՚ի մահուանէ զանձինս նոցա. կերակրել զնոսա ՚ի սովի։ 20Անձինք մեր համբերեսցեն Տեառն, զի օգնակա՛ն եւ պաշտպան մեր է։ 21՚Ի նա՛ ուրախ եղիցին սիրտք մեր, եւ յանուն սուրբ նորա յուսասցուք։ 22Եղիցի՛ ողորմութիւն քո Տէր ՚ի վերայ մեր, որպէս յուսացա՛ք ՚ի քեզ։ Տունք. ժթ։

Գրաբար, 1805 · HYGRB1805