Սաղմոսներ

33

2Օրհնեցից զՏէր յամենայն , յամենայն ժամ օրհնութիւն նորա ՚ի բերա՛ն իմ։ 3՚Ի Տէր պարծեսցի անձն իմ, լուիցեն հեզք, եւ ուրա՛խ եղիցին։ 4Մե՛ծ արարէք զՏէր ինեւ, եւ բա՛րձր արասցուք զանուն նորա ՚ի միասին։ 5Խնդրեցի ՚ի Տեառնէ եւ լուա՛ւ ինձ, յամենայն նեղութենէ իմմէ փրկեաց զիս։ 6Մատի՛ք առ Տէր եւ առէ՛ք զլոյս, եւ երեսք ձեր մի՛ ամաչեսցեն։ 7Այս կարդաց առ Տէր, եւ Տէր լուա՛ւ սմա. յամենայն նեղութենէ սորա փրկեաց զսա։ 8Բանակ հրեշտակաց Տեառն շուրջ է զերկիւղածովք իւրովք, եւ պահէ զնոսա։ 9Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք զի քաղցր է Տէր. երանեա՛լ է այր որ յուսայ ՚ի նա։ 10Երկերո՛ւք ՚ի Տեառնէ ամենայն սո՛ւրբք նորա. զի ո՛չ ինչ է պակասութիւն երկիւղածաց նորա։ 11Մեծամեծք՝ աղքատացա՛ն եւ քաղցեան. բայց ոյք խնդրեն զՏէր՝ մի՛ պակասեսցէ ՚ի նոցանէ ամենայն բարութիւն։ 12Եկա՛յք որդիք իմ եւ լուարո՛ւք ինձ, եւ զերկեւղ Տեառն ուսուցի՛ց ձեզ։ 13Ո՞վ է մարդ որ կամի զկեանս, սիրէ զաւուրս իւր տեսանել ՚ի բարութեան։ 14Լռեցո՛ զլեզու քո ՚ի չարութենէ. շրթունք քո մի՛ խօսեսցի զնենգութիւն։ 15Խոտորեա՛ ՚ի չարէ եւ արա՛ զբարի, խնդրեա՛ զխաղաղութիւն եւ ե՛րթ զհետ նորա։ 16Աչք Տեառն ՚ի վերայ արդարոց, ականջք նորա ՚ի վերայ աղօթից նոցա։ 17Երեսք Տեառն ՚ի վերայ չարագործաց, սատակել յերկրէ զյիշատակս նոցա։ 18Կարդացին արդարք առ Տէր՝ եւ Տէր լուաւ նոցա, յամենայն նեղութենէ նոցա փրկեա՛ց զնոսա։ 19Մերձ է Տէր առ այնոսիկ որ մաշեալ են սրտիւք, եւ զխոնարհս հոգւով կեցուցանէ։ 20Բազում նեղութիւնք են արդարոց, յամենայնէ փրկէ զնոսա Տէր, 21եւ պահէ զամենայն ոսկերս, նոցա եւ մի ՚ի նոցանէ ո՛չ փշրեսցի։ 22Մահ մեղաւորի չա՛ր է. բայց որ ատեայ զարդար զղջասցի։ 23Փրկէ Տէր զանձինս ծառայից իւրոց, մի՛ զղջասցին ամենեքեան ոյք յուսացեալ են ՚ի նա։ Տունք. իա։ Գոբղայս. խ։

Գրաբար, 1805 · HYGRB1805