Սաղմոսներ
35
2Ասէ անօրէնն ՚ի մեղանչե՛լ ընդ միտս իւր, թէ չի՛ք երկեւղ Աստուծոյ առաջի աչաց նորա։ 3Նենգեաց առաջի նորա գտանել զանօրէնութիւն իւր, եւ ատել զնա։ 4Բանք բերանոյ նորա՝ անօրէնութիւն եւ նենգութիւն են։ Ո՛չ կամեցաւ նա իմանալ զբարի, 5զանօրէնութիւն խորհեցաւ յանկողնի իւրում։ Եկաց նա յամենայն ճանապարհ որ ո՛չ է բարի, եւ ՚ի չարէ նա ո՛չ ձանձրացաւ։ 6Տէր յերկինս է ողորմութիւն քո, ճշմարտութիւն քո մինչեւ յամպս։ 7Արդարութիւն քո որպէս լերինք Աստուած. իրաւունք քո որպէս զխո՛րս բազումս. զմարդիկ եւ զանասուն կեցուցանես դու Տէր։ 8Որպէս զի բազում արարեր զողորմութիւն քո Աստուած. այլ որդիք մարդկան ՚ի հովանի թեւոց քոց յուսասցին։ 9Արբեսցին նոքա ՚ի պարարտութենէ տան քոյ, եւ զուխս փափկութեան քո տացես ըմպել նոցա։ 10՚Ի քէն է Տէր աղբեւր կենաց, եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս։ 11Ծագեա՛ զողորմութիւնս քո ոյք ճանաչեն զքեզ, զարդարութիւնս քո որ ուղի՛ղ են սրտիւք։ 12Մի՛ եկեսցէ ՚ի վերայ մեր ոտն ամբարտաւանից, եւ ձեռք մեղաւորաց մի՛ դողացուսցեն զմեզ։
Կանոնս Գոբղայս. է̃
13Անդ անկցին ամենեքեան ոյք գործեն զանօրէնութիւն, մերժեցան եւ այլ մի՛ կարասցին հաստատիլ։ Տունք. ժգ։ Գոբղայս. խ։ ։ Սաղմոս. ժը։ Տունս. մզ։