Սաղմոսներ
40
2Երանի որ խորհի զաղքատն եւ զտնանկ, յաւուր չարի փրկէ՛ զնա Տէր։ 3Տէր փրկէ զնա եւ կեցուցանէ, երանելի՛ առնէ զնա ՚ի վերայ երկրի, եւ ո՛չ մատնէ զնա ՚ի ձեռս թշնամեաց իւրոց։ 4Տէր օգնական է նմա ՚ի մահիճս ցաւոց իւրոց, զամենայն անկողինս նորա դարձուցանէ ՚ի հիւանդութենէ նորա։ 5Ես ասացի Տէր ողորմեա՛ ինձ, բժշկեա՛ զանձն իմ, ես մեղայ քեզ։ 6Թշնամիք իմ ասացին ինձ չար. Ե՞րբ իցէ զի մեռցի եւ կորիցէ անուն նորա։ 7Մտանէր տեսանել զնանրութիւն, խօսէր ՚ի սիրտ իւր, ժողովէր զանօրէնութիւնս յանձն իւր։ Արտաքս ելանէր եւ զնոյն խօսէր. 8զինէն շշնջէին ամենայն թշնամիք իմ։ Խորհեցան չա՛ր ՚ի վերայ իմ, 9բան անօրէնութեան եդին ՚ի վերայ իմ։ Միթէ որ ննջիցէն այլ ո՞չ եւս յաւելուցու յառնել. 10քանզի եւ այրն խաղաղութեան իմոյ յոր եւ եսն յուսացայ։ Որ ուտէր զհաց իմ յաճախեաց առնել ինձ խաբէութիւն։ 11Այլ դու Տէր ողորմեա՛ ինձ կանգնեա՛ զիս, եւ հատուցից նոցա։ 12Յայսմ ծանեայց թէ հաճեցար ընդ իս, զի մի՛ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ։ 13Այլ զիս յանբծութեան իմում ընկալար. հաստատեցեր զիս առաջի քո յաւիտեան։ 14Օրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. եղիցի եղիցի։ Տունք. ժդ։
Գրաբար, 1805 · HYGRB1805