Սաղմոսներ

42

Սաղմոս ՚ի Դաւիթ. ԽԲ։

1Դա՛տ արա ինձ , եւ իրա՛ւ արա ինձ ՚ի դատաստանի իմում։ Յազգէ որ ո՛չ է սուրբ, ՚ի մարդոյ մեղաւորէ՛ նենգաւորէ փրկեա՛ զիս։ 2Դու Աստուած հզօրիչ իմ ես ընդէ՞ր մոռացար զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ՚ի նեղել թշնամւոյ իմոյ։ 3Առաքեա՛ Տէր զլոյս քո եւ զճշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն ինձ հանցեն զիս ՚ի լեառն սուրբ եւ ՚ի յարկս քո։ 4Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ, առ Աստուած որ ուրա՛խ առնէ զմանկութիւն իմ։ Խոստովան եղէց քեզ օրհնութեամբ Աստուած Աստուած իմ։ 5Արդ՝ ընդէ՞ր տրտում ես անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած խոստովանեա՛ նմա՝ փրկիչ երեսաց իմոց Աստուած է։ Տունք. է։ Գոբղայս. լդ։

Գրաբար, 1805 · HYGRB1805