Սաղմոսներ

5

2Բանից իմոց ո՛ւնկն դիր Տէր, եւ ՚ի մի՛տ առ զաղաղակ իմ։ 3Նայեաց ՚ի ձայն աղօթից իմոց, Թագաւոր իմ եւ իմ։ 4Ես զքեզ աղաչե՛մ Տէր, ընդ առաւօտս լուիցես ձայնի իմում. 5ընդ առաւօտս պատրաստ եղէց յանդիմա՛ն լինել քեզ։ Ո՛չ թէ դու Աստուած կամիս զանօրէնութիւն, 6եւ ո՛չ բնակեն առ քեզ չարք, մի՛ անօրէնք բնակեսցեն առաջի աչաց քոց։ 7Ատեցե՛ր զայնոսիկ որ գործեն զանօրէնութիւն. կորուսանե՛ս զամենեսեան ոյք խօսին սուտ։ Զայր արիւնահեղ եւ զնենգաւոր պի՛ղծ առնես դու, Տէր, 8այլ ես՝ ըստ բազում ողորմութեան քում մտից ՚ի քո. պագից ՚ի սուրբ քո երկիւղիւ քո։ 9Տէր՝ առաջնորդեա՛ ինձ յարդարութեան քում. վասն թշնամեաց իմոց ուղի՛ղ արա առաջի իմ զճանապարհս քո։ 10Զի ո՛չ գոյ ՚ի բերանս նոցա ճշմարտութիւն, եւ սիրտք նոցա նանրեալք են։ 11Որպէս գերեզման բա՛ց է կոկորդ նոցա. լեզուօք իւրեանց նենգաւորք եղեն։ Դատեա՛ զնոսա Աստուած զի անկցի՛ն ՚ի խորհրդոց իւրեանց. ըստ բազում ամպարշտութեան նոցա մերժեա՛ զնոսա՝ զի դառնացուցին զքեզ։ 12Ուրա՛խ լիցին ամենեքեան ոյք յուսացեալ են ՚ի քեզ, յաւիտեան ցնծասցեն, եւ բնակեսցես դու ՚ի նոսա։ Պարծեսցի՛ն ՚ի քեզ սիրելիք անուան քոյ, 13զի օրհնեսցե՛ս դու զարդարն. Տէր որպէս զինու հաճութեամբ քով պսակեցեր զմեզ։ Տունք. ժբ։

Գրաբար, 1805 · HYGRB1805