Սաղմոսներ

51

3Զի՞ պարծի ՚ի չարութեան հզօր զանօրէնութիւն. 4զօրհանապազ զանիրաւութիւն խորհեցաւ ՚ի լեզուի իւրում։ Որպէս զածելի սուր սրեա՛ց զնենգութիւն, 5սիրեաց զչարութիւն քան զբարութիւն, զանօրէնութիւն քան զխօսս արդարութեան։ 6Սիրեաց նա զամենայն խօսս կործանման, եւ զլեզուս նենգաւորս։ 7Վասն այսորիկ կործանեսցէ զնա ՚ի սպառ, խլեսցէ եւ հանցէ՛ զնա յարկաց իւրոց, եւ զարմատս նորա յերկրէն կենդանեաց։ 8Տեսցեն արդարք եւ երկիցեն, զնովաւ ծիծաղեսցին եւ ասասցեն. 9Այս այր է որ ո՛չ արար զԱստուած իւր օգնական. այլ յուսացաւ սա ՚ի բազում մեծութիւն իւր, եւ զօրացաւ ՚ի նանրութեան իւրում։ 10Այլ ես որպէս ձիթենի պտղալի՛ց ՚ի տան Աստուծոյ. յուսացայ յողորմութիւն Աստուծոյ յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ 11Խոստովան եղէց քեզ յաւիտեան զի արարեր. եւ համբերից անուան քում, զի քաղցր ես առաջի սրբոց քոց։ Տունք. ը։ Գոբղայս. ծբ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)