Սաղմոսներ
55
2Ողորմեաց ինձ Աստուած զի կոխեա՛ց զիս մարդ. զօրհանապազ պատերազմունք նեղեցին զիս։ 3Կոխեցին զիս թշնամիք իմ զօրհանապազ, բազո՛ւմ եղեն ոյք մարտնչէին ընդ իս ՚ի բարձանց։ 4՚Ի տուէ ես ո՛չ երկեայց զի ՚ի Տէր յուսացայ. Աստուծով գովեցից զբանս իմ. 5յԱստուած յուսացայ՝ եւ ո՛չ երկեայց զի՞ արասցէ ինձ մարդ։ 6Զօրհանապազ զբանս իմ անարգեցին, զինէն էին խորհուրդք նոցա ՚ի չարութիւն։ 7Պանդուխտք եղիցին եւ թաքթաքո՛ւնք շրջեսցին. նոքա գարշապարի իմում սպասէին՝ որպէս սպասէին անձին իմոյ։ 8Որպէս առոչընչէ՛ մերժեսցես զնոսա, բարկութեամբ զժողովուրդս հնազանդեցուսցես։ 9Աստուա՛ծ զկեանս իմ պատմեցի՛ց քեզ. եդից զարտասուս իմ առաջի քո որպէս խոստացար դու ինձ։ 10Դարձցին թշնամիք յետս իւրեանց, յաւուր յորում կարդացից առ քեզ։ Ահա ծանեայ զի Աստուած իմ ես դու. 11զԱստուած օրհնեցից ՚ի բանս իմ, եւ զՏէր գովեցից ՚ի խօսս իմ. յԱստուած յուսացայ եւ ո՛չ երկեայց զի արասցէ ինձ մարդ։ 12Յինէն են ուխտք իմ, զոր տաց քեզ Աստուած օրհնութեամբ։ 13Փրկեցե՛ր զանձն իմ ՚ի մահուանէ, զաչս իմ յարտասուաց, զոտս իմ ՚ի գայթագղութենէ. հաճոյ եղէց առաջի Տեառն յերկիր կենդանեաց։ Տունք. ժա։