Սաղմոսներ

62

2 Աստուած իմ ես առ քեզ առաւօտ առնեմ. ծարաւեա՛ց առ քեզ իմ, քանիպատիկ եւս եւ մարմին իմ։ 3Որպէս եւ անջուր, ուր ո՛չ գոյ ՚ի նմա ճանապարհ։ Այսպիսի՛ սուրբս երեւեցայց քեզ, տեսանե՛լ ինձ զզօրութիւն քո եւ զփառս քո։ 4Վասն զի լաւ է ինձ ողորմութիւն քո քան զկեանս իմ, եւ շրթունք իմ գովեսցե՛ն զքեզ։ 5Այսպէս օրհնեցի՛ց զքեզ ՚ի կեանս իմ, եւ յանուն քո համբարձից զձեռս իմ։ 6Որպէս ՚ի ճարպոյ պարարտութենէ լցցի անձն իմ, շրթունք իմ ցնծութեամբ օրհնեսցէ զքեզ բերան իմ։ 7Զի թէ յիշէի զքեզ յանկողնի իմում, ընդ առաւօտս կանխեալ խօսէի ընդ քեզ։ 8Զի եղեր իմ օգնական, ՚ի հովանի թեւոց քոց ցնծացայց։ 9Եկն զկնի քո անձն իմ, եւ զիս ընկալա՛ւ աջ քո. 10եւ նոքա ՚ի նանի՛ր խնդրեցին զանձն իմ։ Մտցեն ՚ի ներքոյ անդնդոց երկրի, 11մատնեսցին ՚ի ձեռս սրոյ, եւ բաժինք աղուեսուց եղիցին։ 12Թագաւոր յուսացաւ ՚ի Տէր, գովեսցի՛ն ամենեքեան որ երդնուն նովաւ, խցցին բերանք այնոցիկ ոյք խօսէին զանիրաւութիւն։ Տունք. ժա։

Գրաբար, 1805 · HYGRB1805