Սաղմոսներ

63

2Լո՛ւր աղօթից իմոց յաղաչել ինձ առ քեզ, յերկիւղէ թշնամւոյն փրկեա՛ զանձն իմ։ 3Ծածկեսցես զիս ՚ի ժողովոց չարաց, ՚ի բազմութենէ ոյք գործեն զանօրէնութիւն։ 4Ոյք սրեցին որպէս սուսե՛ր զլեզուս իւրեանց, լարեցին զաղեղունս իւրեանց յիրս դառնութեան։ 5Ձգել ՚ի գաղտնիս այնոցիկ ոյք ուղիղ են սրտիւք, 6յանկարծակի ձգեսցեն ՚ի նոսա եւ մի՛ երկիցեն։ Ոյք զօրացուցին յանձինս իւրեանց զբանս չարութեան, խորհեցան թաքուցանել ինձ որոգայթ եւ ասացին ո՛չ տեսանէ զայս Տէր։ 7Քննեցին զանօրէնութիւն, պատրաստեցան ՚ի քննել զքննութիւն։ 8Մատիցէ այր՝ ՚ի խորութիւն սրտի իւրոյ, եւ բա՛րձր եղիցի Աստուած։ 9Նետք տղայոց եղեն վէրք նոցա, տկարացան ՚ի նոսա լեզուք իւրեանց. եւ խռովեսցին ամենեքեան ոյք հային ընդ նոսա։ 10Երկեաւ ամենայն մարդ եւ պատմեցին զգործս Աստուծոյ, զարարածս նորա ՚ի միտ առին։ 11Ուրա՛խ եղիցի արդար ՚ի Տէր, եւ յուսասցին ՚ի նա. նովաւ գովեսցի՛ն ամենեքեան ոյք ուղիղ են սրտիւք։ Տունք. ժ։ Գոբղայս. լդ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)