Սաղմոսներ

78

Սաղմոս յԱսափ. ՀԸ։

1 մտին հեթանոսք ՚ի ժառանգութիւն քո. պղծեցին զտաճար սուրբ քո։ Արարին զԵրուսաղէմ որպէս հիղս մրգապահաց. 2արկին զդիակունս ծառայից քոց գէ՛շ թռչնոց երկնից, եւ զմարմինս սրբոց քոց գազանաց երկրի։ 3Հեղին զարիւնս նոցա որպէս ջո՛ւր շուրջ զԵրուսաղեմաւ, եւ ո՛չ ոք էր որ թաղէր զնոսա։ 4Եղաք մեք նախատինք դրացեաց մերոց. ծաղր եւ այպն կատականաց այնոցիկ որ շուրջ էին զմեւք։ 5Մինչեւ յե՞րբ Տէր բարկանաս դու ՚ի սպառ. բորբոքեսցի որպէս հուր նախանձ քո։ 6Հե՛ղ զբարկութիւն քո ՚ի վերայ ազգաց որ զքեզ ո՛չ ճանաչիցեն, ՚ի վերայ թագաւորաց որ զանուն քո ո՛չ կարդացին. 7զի կերան զՅակովբ եւ զտեղի նորա աւերեցին։ 8Մի՛ յիշեր զմեղս մեր զառաջինս, վաղվա՛ղ եկեսցէ առ մեզ ողորմութիւն քո զի աղքատացաք յոյժ։ 9Օգնեա՛ մեզ Աստուած փրկիչ մեր, վասն փառաց անուան քոյ։ Տէր փրկեա՛ զմեզ եւ քաւեա՛ զմեղս մեր վասն անուան քոյ։ 10Մի՛ երբէք ասասցեն ՚ի հեթանոսս, թէ ո՛ւր է Աստուած նոցա։ Այլ յայտնի՛ ինչ լիցի ՚ի վերայ հեթանոսաց առաջի աչաց մերոց, առ ՚ի խնդրել զվրէժ արեանց ծառայից քոց որ հեղաւ։ 11Մտցէ առաջի քո հեծութիւն կապելոց. ըստ մեծութեան բազկի քո շահեա՛ դու զորդիս սպանելոց։ 12Հատո՛ դրացեաց մերոց եւթնպատիկ ՚ի ծոցն նոցա, նախատինս զոր նախատեցին զքեզ Տէր։ 13Մեք ժողովուրդք եւ խաշն արօտի քոյ խոստովա՛ն եղիցուք առ քեզ յաւիտեան, ազգէ յա՛զգ պատմեսցուք զօրհնութիւնս քո։ Տունք. ժգ։

Գրաբար, 1805 · HYGRB1805