Սաղմոսներ
8
2Տէր Տէր մեր՝ զի սքանչելի՛ է անուն քո յամենայն երկրի։ Համբարձաւ մեծվայելչութիւն քո ՚ի վերո՛յ քան զերկինս. 3՚ի բերանոյ մանկանց տղայոց ստընդիեցաց կատարեսցի օրհնութիւն։ Վասն թշնամեաց քոց Տէր. զի եղծցին թշնամին եւ հակառակորդն։ 4Տեսից զերկինս զգործս մատանց քոց, զլուսին եւ զաստեղս զորս դո՛ւ հասատեցեր։ 5Ո՞վ է մարդ զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ թէ ա՛յց ինչ արասցես դու նմա։ 6Փոքր ինչ խոնա՛րհ արարեր զնա քան զհրեշտակս քո, փառօք եւ պատուով պսակեցե՛ր զնա, 7եւ կացուցեր զնա ՚ի վերայ ձեռակերտա՛ց քոց։ 8Զամենայն ինչ հնազա՛նդ արարեր ՚ի ներքոյ ոտից նորա, զխաշն եւ զարջառ՝ եւ զամենայն ինչ։ 9Եւս եւ զերէ՛ վայրի, զթռչունս երկնից, զձկունս ծովուց որ շրջին ընդ շաւիղս ծովուց։ 10Տէր Տէր մեր՝ զի սքանչելի՛ է անուն քո յամենայն երկրի։ Տունք. թ։ Գոբղայս. իզ։