Սաղմոսներ

82

2 ո՞ քեզ նմանիցէ. մի՛ լռեր եւ մի՛ դադարեր Աստուած։ 3Զի ահա թշնամիք քո գոչեցին, եւ ատելիք քո համբարձին զգլուխս իւրեանց։ 4՚Ի վերայ ժողովրդեան քո խորամանկեցին զգիտութիւն, խորհեցան ՚ի վերայ սրբոց քոց եւ ասացին. 5Եկայք սատակեսցո՛ւք զնոսա յազգաց, եւ մի՛ յիշեսցի Իսրայէլի եւ եւս։ 6Խորհեցան միաբանութեամբ ՚ի միասին, վասն քո ո՛ւխտ արարին։ 7Բանակք Եդովմայեցւոց եւ Իսմայելացիք, Մովաբ եւ Հագարացիք։ 8՝ Ամովն՝ Ամաղեկ, եւ այլազգիքն ամենայն բնակչօքն հանդերձ Ծուրաւ։ 9Նա՝ եւ Ասուր եկեալ էր ընդ նոսա. ամենեքեան սոքա զօրավի՛գն էին որդւոցն Ղովտայ։ 10Արա՛ զնոսա որպէս Մադիամ, որպէս զՍիսարա, որպէս զՅաբին ՚ի ծործորսն Կիսովնի։ 11Սատակեցան նոքա յակա՛նս Դովրայ, եւ եղեն որպէս զաղբ երկրի։ 12Արա՛ զիշխանս նոցա որպէս զՈրէ՛բն, զԷբն, զԶէբէէ, եւ զՍաղմանա եւ զամենայն իշխանս նոցա։ 13Ոյք ասացին. Ժառանգեսցո՛ւք ՚ի մեզ զսրբութիւն Աստուծոյ։ 14Աստուած իմ արա՛ զնոսա որպէս զանի՛ւ, որպէս զեղէգն առաջի հողմոյ։ 15Որպէս հուր զի այրէ՛ զանտառ, որպէս բոց զի կիզո՛ւ զլերինս։ 16Այսպէս հալածեսցես զնոսա մրրկաւ քով, եւ բարկութեամբ քով խռովեցուսցես զնոսա։ 17Լի՛ց զերեսս նոցա անարգանօք, եւ խնդրեսցեն զանուն քո Տէր։ 18Ամաչեսցեն եւ խռովեսցին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթալից կորիցեն։ 19Ծանիցեն զի անուն քո Տէր է, եւ դու միա՛յն բարձրեալ ես ՚ի վերայ ամենայն երկրի։ Տունք. ժը։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)