Սաղմոսներ
88
2Զողորմութիւնս քո Տէր յաւիտեան օրհնեցից, ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս քո բերանով իմով։ 3Ասացեր թէ աշխարհս ողորմութեամբ շինեսցի, յերկինս պատրաստ եղիցի ճշմարտութիւն քո։ 4Եդի ուխտ ընտրելոյ իմոյ, երդուայ Դաւթի ծառայի իմոյ։ 5Յաւիտեան հաստատեցից զզաւակ քո, շինեցից ազգէ յազգ զաթոռ քո։ 6Խոստովան եղիցին երկինք սքանչելեաց քոց Տէր, եւ ճշմարտութիւն քո յեկեղեցիս սրբոց։ 7Ո՞վ է յամպս որ հաւասարէ քեզ. կամ ո՞վ նմանիցէ Տեառն յորդիս Աստուծոյ։ 8Աստուած փառաւորեալ է ՚ի խորհուրդս սրբոց իւրոց, մեծ եւ ահաւոր ՚ի վերայ այնոցիկ որ շուրջ են զնովաւ։ 9Տէր Աստուած զօրութեանց ո՛ նմանէ քեզ. հզօր ես դու Տէր՝ եւ ճշմարտութիւն քո շուրջ են զքեւ։ 10Դու տիրես զօրութեանց ծովու, եւ զխռովութիւն ալեաց նորա դո՛ւ ցածուցանես։ 11Դու խոնարհեցուցանես որպէս վիրաւորս զամբարտաւանս, ՚ի զօրութիւն բազկի քո ցրուեցեր զթշնամիս քո։ 12Քո են երկինք եւ քո՛ է երկիր, զաշխարհս լրիւ իւրով դու հաստատեցեր, 13զհիւսւս եւ զհարաւ դու արարեր, Թաբոր եւ Հերմոն յանուն քո ցնծասցեն։ 14Քո՛ է բազուկ եւ քո՛ է զօրութիւն, զօրասցի՛ աջ քո եւ բա՛րձր եղիցի ձեռն քո։ 15Յարդարութիւն եւ յիրաւունս հաստատեալ է աթոռ քո, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնասցէ առաջի երեսաց քոց։ 16Երանի՛ ժողովրդեան որ գիտեն զօրհնութիւնս քո Տէր. ՚ի լոյս երեսաց քոց գնասցեն, 17եւ յանուն քո ցնծասցեն զօրհանապազ, եւ յարդարութեան քում բարձր եղիցին։ 18Պարծանք զօրութեանց մերոց դո՛ւ ես, եւ ՚ի կամս քո բարձր եղիցի եղջեւր մեր։ 19՚Ի Տեառնէ է օգնութիւն սրբոյն Իսրայէլի՝ թագաւորին մերոյ։ 20Յայնժամ խօսեցար տեսլեամբ ընդ որդիս քո, եւ ասացեր եդից զօգնութիւն ՚ի վերայ հզօրին, եւ բարձր արարից զընտրեալն ՚ի ժողովրդենէ իմմէ։ 21Գտի զԴաւիթ ծառայ իմ, իւղով սրբով իմով օծի զնա։ 22Ձեռն իմ ընկալցի զնա, եւ բազուկ իմ զօրացուսցէ զնա։ 23Մի՛ մեղիցէ նմա թշնամի, եւ որդի անօրէնութեան մի՛ չարչարեսցէ զնա։ 24Հարից առաջի նորա զթշնամիս նորա, եւ զատելիս նորա ՚ի պարտութիւն մատնեցից։ 25Ճշմարտութիւն իմ եւ ողորմութիւն իմ ընդ նմա, եւ յանուն իմ բարձր եղիցի եղջեւր նորա։ 26Եդից ՚ի ծովու զձեռն նորա, եւ ՚ի վերայ գետոց զաջ նորա։ 27Նա կարդասցէ առ իս՝ Հայր իմ ես դու, Աստուած ընդունելի փրկութեան իմոյ։ 28Ես անդրանիկ արարից զնա, եւ բա՛րձր քան զամենայն թագաւորս երկրի։ 29Յաւիտեան պահեցից նմա զողորմութիւն իմ, եւ ուխտ իմ հաւատարի՛մ ընդ նմա։ 30Հաստատեցից յաւիտեանս յաւիտենից զզաւակ նորա, եւ զաթոռ նորա որպէս զաւուրս երկնից։ 31Թէ թողցեն որդիք նորա զօրէնս իմ, եւ յիրաւունս իմ ո՛չ կամեսցին գնալ։ 32Թէ զարդարութիւնս իմ անարգեսցեն, եւ զպատուիրանս իմ ո՛չ պահեսցեն։ 33Հարից գաւազանաւ զանօրէնութիւնս նոցա, տանջանօք զանիրաւութիւնս նոցա։ 34Բայց զողորմութիւն իմ ո՛չ արգելից ՚ի նոցանէ, եւ ո՛չ նենգեցից ճշմարտութեան իմում, 35եւ ո՛չ անարգեցից զուխտ իմ, եւ ինչ որ ելանէ ընդ շրթունս իմ զայն ո՛չ արհամարհեցից։ 36Միանգամ երդուայ ՚ի սրբութիւն իմ, թէ Դաւթի ես ո՛չ ստեցից։ 37Զաւակ նորա յաւիտեան կացցէ, եւ աթոռ նորա որպէս արեգակն առաջի իմ. 38որպէս լուսին զի հաստատեալ է յաւիտեան վկայ հաւատարի՛մ յերկինս։ 39Իսկ արդ դու մերժեցեր եւ անարգեցեր, եւ ընդ վա՛յր հարեր զօծեալ քո։ 40Դարձուցեր զուխտ ՚ի ծառայէ քումմէ, պղծեցեր յերկրի զսրբութիւն նորա։ 41Քակեցեր զամենայն պարիսպս նորա, եւ եդիր զամուրս նորա ՚ի դողումն։ 42Յափշտակեցին զնա անցաւորք ճանապարհի, եղեւ նա նախատ դրացեաց իւրոց։ 43Բարձր արարեր զաջ նեղչաց նորա. ուրա՛խ արարեր զամենայն թշնամիս նորա։ 44Դարձուցեր զօգնութիւն ՚ի սրոյ նորա, եւ ո՛չ ընկալար զնա ՚ի պատերազմի։ 45Անարգեցեր զսրբութիւն նորա, զաթոռ նորա յերկիր կործանեցեր։ 46Նուազ արարեր զաւուրս ժամանակաց նորա, եւ հեղեր զնովաւ զամօթ։ 47Մինչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս քո ՚ի սպառ, բորբոքեսցի որպէս հուր բարկութիւն քո։ 48Իսկ արդ յիշեա՛ տե՛ս ով է իմ հանգիստ. միթէ ՚ի զո՞ւր ինչ ստեղծեր զամենայն որդիս մարդկան։ 49Ո՛վ է մարդ որ կեցցէ եւ ո՛չ տեսցէ զմահ, կամ փրկեսցէ զանձն իւր ՚ի ձեռաց դժոխոց։ 50Ուր են ողորմութիւնք քո Տէր առաջինք, զոր երդուար Դաւթի ճշմարտութեամբ քով։ 51Յիշեա՛ զնախատինս ծառայի քոյ, զոր ընկալայ ՚ի ծոց իմ յազգաց բազմաց։ 52Զոր նախատեցին թշնամիք քո Տէր, նախատեցին փոխանակ օծելոյ քոյ։
Կանոնս Գոբղայս. է̃
53Օրհնեալ Տէր Աստուած յաւիտեանս յաւիտենից. եղիցի եղիցի։ Տունք. խը։ ։ Սաղմոս. ժզ։ Տունս. յխը։
Գրաբար, 1805 · HYGRB1805