Սաղմոսներ

9

2Գոհացայց զքէն Տէր բոլորո՛վ սրտիւ իմով, պատմեցից զամենայն սքանչելիս քո։ 3Ուրա՛խ եղէց եւ ցնծացայց ՚ի քեզ. սաղմոս ասացից անուան քում Բարձրեալ։ 4՚Ի դառնալ յետս թշնամեաց իմոց, տկարասցին եւ կորիցե՛ն յերեսաց քոց։ 5Արարեր զդատաստա՛նս իմ եւ զիրաւունս, նստար յաթոռ դատաւո՛ր արդարութեան։ 6Սաստեցեր ՚ի հեթանոսս, եւ կորեա՛ւ ամպարիշտն. զանուանս նոցա ջնջեցեր յաւիտեանս յաւիտենից. 7եւ թշնամւոյն զէն պակասեա՛ց մինչ ՚ի սպառ։ Զքաղաքս աւերեցեր, եւ կորեա՛ւ յիշատակ նոցա աղաղակաւ։ կայ եւ մնայ յաւիտեան, 8պատրաստ արար զաթոռ իւր ՚ի դատաստանի։ 9Ինքն դատի զաշխարհս արդարութեամբ, եւ զժողովուրդս իւր ուղղութեամբ։ 10Եղեւ Տէր ապաւէ՛ն տնանկի, օգնական ՚ի նեղութեան՝ ՚ի դէպ ժամանակի։ 11Յուսասցին ՚ի քե՛զ ամենեքեան ոյք գիտեն զանուն քո. զի ո՛չ թողցես զայնոսիկ որ խնդրեն զքեզ Տէր։ 12Սաղմոս ասացէք Տեառն որ բնակեալն է ՚ի . պատմեցէ՛ք ՚ի հեթանոսս զգործս նորա։ 13՚Ի խնդրել զարիւն նոցա՝ յիշեաց եւ ո՛չ մոռացաւ Տէր զաղօթս տնանկաց։ 14Ողորմեաց ինձ Տէր՝ եւ տե՛ս զխոնարհութիւն իմ ՚ի թշնամեաց իմոց. 15ո՛ բարձր արարեր զիս ՚ի դրանց ՚ի մահուանէ։ Որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո ՚ի դրունս դստեր Սիոնի, 16ցնծացա՛յց ՚ի փրկութեան քում։ Ընկլան հեթանոսք յապականութեան իւրեանց զոր արարին. որոգայթ՝ զոր թաքուցին առցէ՛ զոտս նոցա։ 17Ճանաչէ Տէր առնել զդատաստանս իւր, եւ ՚ի գործս ձեռաց իւրեանց կապեսցին մեղաւորք։ 18Դարձցին մեղաւորք անդրէն ՚ի դժոխս, եւ ամենայն հեթանո՛սք որ մոռացան զԱստուած։ 19Ո՛չ ՚ի սպառ մոռանայ Տէր զաղքատն. համբերութիւն տնանկաց մի՛ կորիցէ ՚ի սպառ։ 20Արի՛ Տէր՝ եւ մի՛ զօրասցի մարդ. դատեսցին հեթանոսք առաջի քո։ 21Կացո՛ Տէր օրէնսդիր ՚ի վերայ նոցա. եւ ծանիցե՛ն հեթանոսք՝ թէ մարդիկ են։ Ընդէ՞ր Տէր կացեր ՚ի հեռաստանէ. անտես արարեր ՚ի դէ՛պ նեղութեան ժամանակի։ Յամբարտաւանել ամպարշտի՝ . արգելցին ՚ի խորհուրդս իւրեանց զոր եւ խորհեցան։ Զի՞ գովի մեղաւոր ՚ի ցանկութիւն անձին իւրոյ. որ զրկէ, եւ նա գովի։ Իսկ ընդէ՞ր բարկացոյց մեղաւորն զԱստուած, ըստ բազում բարկութեան իւրում եթէ ո՛չ խնդրի։ Ո՛չ է Աստուած առաջի աչաց նորա, պիղծ են ճանապարհք նորա յամենայն ։ Բարձեալ են յերեսաց նորա, ՚ի վերայ ամենայն թշնամեաց իւրոց տիրեսցէ։ Ասաց ՚ի սրտի իւրում թէ ո՛չ սասանեցայց ազգէ յազգ առանց չարի։ եւ դառնութիւն եւ նենգութիւն լի՛ է բերան նորա, ՚ի ներքոյ լեզուի նորա ցաւք եւ վաստակք։ Նստի դարանեա՛լ ընդ մեծամեծս, ՚ի գաղտնի՛ս սպանանել զանբիծն։ Աչք նորա ՚ի տնանկս հային. վարանի ՚ի գաղտնիս՝ որպէս զառեւծ ՚ի մորւոջ իւրում։ Դարանի յափշտակե՛լ զաղքատն, յափշտակել զաղքատն եւ ձգել զնա։ Յորոգայթ իւր խոնարհեցուսցէ՛ զնա, խոնարհեսցի եւ անկցի ՚ի տիրել իւրում ՚ի վերայ տնանկաց։ Զի ասաց ՚ի սրտի իւրում թէ մոռացաւ Աստուած, դարձոյց զերեսս իւր զի մի՛ տեսցէ ՚ի սպառ։ Արի՛ Տէր Աստուած իմ եւ բա՛րձր եղիցի ձեռն քո, եւ մի՛ մոռանար զտնանկս։ Իսկ ընդէ՞ր բարկացոյց ամպարիշտն զԱստուած, զի ասաց ՚ի սրտի իւրում թէ ո՛չ քննի։ Տեսանե՛ս դու զնա ՚ի ցաւս, եւ ՚ի տրտմութիւնս՝ եւ հայիս. ՚ի քեզ թողեալ է աղքատն եւ որբոյն դո՛ւ ես օգնական։ Խորտակեսցի՛ բազուկ մեղաւորի եւ չարի. խնդրեսցին նորա եւ նա մի՛ գտցի։ Տէր թագաւոր յաւիտեանս յաւիտենից. կորիցե՛ն հեթանոսք յերկրէ նորա։ Զցանկութիւն տնանկաց լուար Տէր, ՚ի պատրաստութիւն սրտից նոցա հայեցաւ ունկն քո։ Դա՛տ առնել որբոյն եւ տնանկի, զի մի՛ եւս յաւելուցու մարդ ՚ի մեծաբանել իւրում ՚ի վերայ երեսաց երկրի։ Տունք. լթ։

Գրաբար, 1805 · HYGRB1805