Սաղմոսներ

91

2 է խոստովան լինել Տեառն, սաղմոս ասել անուան քում Բարձրեալ։ 3Պատմել առաւօտու զողորմութիւնս քո, եւ զճշմարտութիւնս ՚ի գիշերի։ 4Տասնաղեա՛ւ սաղմոսարանաւ, ՚ի ձայն օրհնութեան գովել։ 5Ուրախ արարեր զիս Տէր յարարածս քո, եւ ՚ի գործս ձեռաց քոց ցնծացայց։ 6Որպէս զի մեծ են գործք քո Տէր, եւ յոյժ խո՛ր են խորհուրդք քո։ 7Այր անզգամ զայս ո՛չ ծանիցէ, եւ անմիտն զայս ո՛չ առնու ՚ի միտ։ 8՚Ի բուսանել մեղաւորաց որպէս խոտ, ՚ի ծաղկել այնոցիկ որ գործեն զանօրէնութիւն։ Սատակեսցին յաւիտեանս յաւիտենից, 9եւ դու բարձրեալ ես յաւիտեանս Տէր։ 10Զի ահա թշնամիք քո Տէր, զի ահա թշնամիք քո կորիցեն. ցրուեսցին ամենեքեան ոյք գործեն զանօրէնութիւն։ 11Բարձր եղիցի որպէս միեղջերոյ եղջեւր իմ, եւ ծերութիւն իմ ՚ի ձէթ պարարտութեան։ 12Ետես ակն իմ ՚ի թշնամիս իմ որ յարուցեալ են ՚ի վերայ իմ չարութեամբ, ՚ի նոսա լուիցէ ունկն իմ։ 13Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին. որպէս մայրքն Լիբանանու բազումք եղիցին։ 14Տնկեալք եղիցին ՚ի տան Տեառն, ՚ի գաւիթս Աստուծոյ մերոյ ծաղկեսցին։ 15Եւս՝ եւ բազումք եղիցին ՚ի ծերութիւն պարարտութեան, գիրգք եւ փափո՛ւկք եղիցին 16՚ի պատմել, ուղիղ է Տէր մեր եւ ո՛չ գոյ ՚ի նմա անիրաւութիւն։ Տունք. ժդ։ Գոբղայս. խզ։

Գրաբար, 1805 · HYGRB1805