Սաղմոսներ
94
Օրհնութիւն գովութեան ՚ի Դաւիթ. ՂԴ։
Օրհնութիւն գովութեան ՚ի Դաւիթ. ՂԴ։ [788]
1Եկա՛յք ցնծասցուք ՚ի Տէր, աղաղակեսցո՛ւք առ Աստուած փրկիչ մեր։ 2Կանխեսցո՛ւք առաջի նորա խոստովանութեամբ, սաղմոսիւք աղաղակեսցո՛ւք առ նա։ 3Աստուած մե՛ծ է, Տէր թագաւոր մեծ ՚ի վերայ ամենայն երկրի։ 4՚Ի ձեռս նորա են ամենայն տիեզերք երկրի, բարձրութիւնք լերանց նորա են։ 5Նորա՛ է ծով՝ եւ նա՛ արար զնա, եւ զցամաք ձեռք նորա ստեղծին։ 6Եկա՛յք երկիրպագցուք նմա, անկցո՛ւք եւ լացցուք առաջի Տեառն արարչին մերոյ։ 7Նա ինքն է Տէր Աստուած մեր. մեք ժողովուրդք ձեռին նորա, եւ խաշն արօտի նորա։ 8Այսօր եթէ ձայնի նորա լսիցէք, մի՛ խստացուցանէք զսիրտս ձեր 9որպէս ՚ի Դառնութեան։ Յաւուրն փորձութեան յանապատին ուր փորձեցի՛ն զիս հարքն ձեր, քննեցին զիս եւ տեսին զգործս իմ 10զքառասուն ամ։ Ջանացայ ընդ ազգին ընդ այնմիկ եւ ասացի. Միշտ մոլորեալ են սրտիւք. 11եւ նոքա ո՛չ ծանեան զճանապարհս իմ։ Որպէս երդուայ ՚ի բարկութեան իմում, թէ՛ մտցեն ՚ի հանգիստ իմ։ Տունք. ժա։ Գոբղայս. լը։