Սաղմոսներ

95

Սաղմոս ՚ի Դաւիթ. ՚ի ժամանակի զի տաճարն շինեցաւ. ՂԵ։

Սաղմոս ՚ի Դաւիթ. ՚ի ժամանակի զի տաճարն շինեցաւ. ՂԵ։ [794]

1Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն նոր, օրհնեցէ՛ք զՏէր ամենայն ։ 2Օրհնեցէ՛ք զՏէր եւ օրհնեցէ՛ք զանո՛ւն նորա, աւետարանեցէ՛ք օրըստօրէ՛ զփրկութիւն նորա։ 3Պատմեցէ՛ք ՚ի հեթանոսս զփառս նորա, յամենայն ժողովուրդս զսքանչելիս նորա։ 4Մեծ է Տէր եւ օրհնեալ է յոյժ, ահարկո՛ւ է նա ՚ի վերայ ամենայն կռոց։ 5Ամենայն հեթանոսաց դեւք են, եւ Տէր զերկի՛նս արար։ 6Խոստովանութիւն եւ վայելչութիւն է առաջի նորա, սրբութիւն եւ մե՛ծ վայելչութիւն ՚ի սրբութեան նորա։ 7Մատուցէ՛ք Տեառն տո՛հմք ազանց, մատուցէ՛ք Տեառն զփա՛ռս եւ զպատիւ, 8մատուցէ՛ք Տեառն զփառս անուան նորա։ Առէ՛ք պատարագս եւ մտէ՛ք ՚ի սրահ նորա, 9երկի՛ր պագէք Տեառն ՚ի գաւիթս սրբութեան նորա. եւ խռովեսցի՛ յերեսաց նորա ամենայն երկիր։ 10Ասացէ՛ք ՚ի հեթանոսս թէ Տէր թագաւորեաց, հաստատեաց զաշխարհ զի մի՛ սասանեսցի, եւ դատի զժողովուրդս իւր ուղղութեամբ։ 11Ուրա՛խ եղիցին երկինք՝ եւ ցնծասցէ՛ երկիր. զուարճասցի՛ ծով լրիւ իւրով. 12ցնծասցե՛ն դաշտք եւ ամենայն որ է ՚ի նոսա։ Յայնժամ ցնծասցեն ամենայն ծառք անտառի 13յերեսաց Տեառն զի գայ, եւ գա՛յ նա ՚ի դատել զերկիր։ Դատի զտիեզերս իրաւամբք, եւ զժողովուրդս ամենայն ճշմարտութեամբ իւրով։ Տունք. ժբ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)