Հայտնութիւն

15

1Եւ տեսի ա՛յլ նշան մե՛ծ եւ սքանչելի. հրեշտակս եւթն՝ որք ունէին եւթն վէրս զկնի. զի նոքօք կատարէր բարկութիւն Աստուծոյ: 2Եւ տեսի որպէս ծո՛վ ապակեղէն խառնեալ հրով. եւ որք յաղթեցին գազանին՝ եւ թուոյ անուան նորա՝ եւ պատկերի նորա՝ եւ դրոշմի նորա, նոքա կային ՚ի վերայ ծովուն ապակեղինի. եւ ունէին զքնարս Աստուծոյ. 3եւ երգէին զերգս Մովսիսի առաջի Աստուծոյ, եւ զերգս Գառինն՝ ասելով թէ. Մեծամեծ եւ սքանչելի՛ են գործք քո՝ Տէր Ամենակալ, արդար՝ եւ ճշմարիտ են ճանապարհք քո, Թագաւո՛ր ամենայն հեթանոսաց: 4Եւ ո՞վ ոք ո՛չ երկիցէ՝ եւ փառաւորեսցէ զՏէր քո. զի դու միայն ես սուրբ, եւ արժանի՛ երկրպագելոյ. զի ամենայն հեթանոսք եկեսցեն եւ երկի՛ր պագցեն առաջի քո Տէր, յորժամ արդարութիւն քո յայտնեսցի: 5Եւ յետ այսորիկ տեսի՝ եւ բացա՛ւ տաճարն խորանին վկայութեան՝ որ էր ՚ի յերկինս: 6Եւ ելանէին եւթն հրեշտակք՝ որք ունէին եւթն հարուածս, եւ զգեցեա՛լ էին ՚ի տաճարին կտաւս մաքուրս՝ եւ պայծառս. եւ գօտեւորեալք էին առ ստեամբք իւրեանց գօտիս ոսկեղէնս: 7Եւ ՚ի չորից կենդանեացն տուաւ եւթն հրեշտակացն՝ եւթն սկաւառակս լի՛ ցասմամբն Աստուծոյ կենդանւոյն յաւիտեանս յաւիտենից: 8Եւ լցա՛ւ տաճարն ծխով փառացն Աստուծոյ՝ եւ զօրութեան նորա. եւ ո՛չ ոք կարէ մտանել ՚ի տաճարն՝ մինչեւ կատարեսցին եւթն հարուածքն յեւթն հրեշտակացն:

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)