Հայտնութիւն
6
1Եւ տեսի զի եբա՛ց զմին ՚ի կնքոցն, եւ լուայ ՚ի միոյ ՚ի չորից կենդանեացն իբրեւ զձա՛յն որոտման՝ զի ասէր՝ թէ գա՛մ: 2Եւ տեսի՝ եւ ահա ձի՛ սպիտակ, եւ որ հեծեալն էր ՚ի նմա՝ ունէր աղե՛ղն. եւ տուաւ նմա պսա՛կ, եւ եկն յաղթօղն զի յաղթեսցէ՛:
3Եւ յորժամ եբաց զկնիքն երկրորդ, լուայ յերկրորդ կենդանւոյն՝ զի ասէր. Գա՛մ: 4Եւ ել ա՛յլ ձի կարմիր. եւ որ հեծեալն էր ՚ի վերայ նորա՝ տուաւ նմա առնուլ զխաղաղութիւն յերկրէ, զի զմիմեանս զենցեն. եւ տուաւ նմա սո՛ւր մի մեծ:
5Եւ յորժամ եբաց զկնիքն երրորդ, լուայ յերրորդ կենդանւոյն՝ զի ասէր՝ թէ գա՛մ. եւ տեսի՝ եւ ահա ձի՛ սեաւ, եւ որ նստեալն էր ՚ի վերայ նորա՝ ունէր կշի՛ռք ՚ի ձեռին իւրում: 6Եւ լուայ ձա՜յն ՚ի միջոյ չորից կենդանեացն. Կապիճ մի ցորեան դենարի՛ միոջ, եւ երեք կապիճ գարի դենարի՛ միոջ. եւ ձէթ եւ գինի մի՛ վնասեսցես:
7Եւ յորժամ եբաց զկնիքն չորրորդ, լուա՛յ ձայն ՚ի չորրորդ կենդանւոյն՝ զի ասէր՝ թէ գա՛մ: 8Եւ տեսի՝ եւ ահա ձի շլոռորս (որ է պաւզլախ). եւ որ նստէրն ՚ի վերայ նորա՝ ունէր զՄահ, եւ Դժոխք երթային զհետ նորա. եւ տուաւ նմա իշխանութիւն չորրորդ մասին աշխարհի՝ սատակել սրո՛վ եւ սովո՛վ եւ մահուա՛մբ՝ եւ գազանօք երկրի:
9Եւ յորժամ եբաց զկնիքն հինգերորդ՝ տեսի՛ ՚ի ներքոյ սեղանոյն զհոգիս ամենայն մարդկան զենեալ վասն բանին Աստուծոյ՝ եւ վասն վկայութեան նորա զոր ունէին: 10Որք ասէին ձայնիւ մեծաւ. Մինչեւ յե՞րբ Տէր սուրբ եւ ճշմարիտ՝ ո՛չ դատիս եւ խնդրես զվրէժ արեան մերոյ ՚ի բնակչաց երկրի: 11Եւ տուաւ նոցա արկանելիս սպիտա՛կս, եւ ասացա՛ւ նոցա զի հանգիցե՛ն փոքր մի ժամանակ, մինչեւ լցցի՛ն ծառայակիցք նոցա եւ եղբա՛րք նոցա՝ որք հանդերձեա՛լ են կատարիլ իբրեւ զնոսա:
12Եւ տեսի յորժամ եբաց զկնիքն վեցերորդ՝ եղեւ շարժո՛ւմն մեծ, եւ արեգակն եղեւ սեա՛ւ իբրեւ զկապերտ այծեայ, եւ լուսինն բոլորովին եղեւ արիւն: 13Եւ աստեղք երկնից թօթափեցան ՚ի յերկիր, որպէս տերեւ թզենւոյ զի ուժգի՛ն շարժիցի ՚ի հողմոյ. 14եւ երկին իբրեւ զմագաղաթեայ գիրս գալարէր. եւ ամենայն լերինք եւ կղզիք ՚ի տեղւոյ իւրեանց շարժեցան: 15Եւ թագաւորք երկրի եւ իշխանք՝ հազարապետք եւ մեծամեծք եւ զօրաւորք՝ եւ ամենայն ծառայք, եւ ամենայն ազատք՝ թաքուցի՛ն զինքեանս յայրս եւ ՚ի ծերպս վիմաց: 16Եւ ասէին լերանց՝ թէ անկերո՛ւք ՚ի վերայ մեր, եւ ցբլուրս՝ թէ ծածկեցէ՛ք զմեզ: 17Զի եկն օր մեծ բարկութեան նորա. եւ ո՞վ կարէ կալ առաջի նորա: