Հռովմայեցիս

7

1Եթէ ո՞չ գիտէք ե՛ղբարք, զի ընդ գիտո՛ւնս օրինացն խօսիմ. զի օրէնք տիրեն մարդոյ՝ որչափ ժամանակս կենդանի՛ է։ 2Քանզի առնակին, ՚ի կենդանի՛ այր իւր կապեալ կայ օրինօք. իսկ եթէ մեռանիցի այրն, արձակեա՛լ է յօրինաց առնն։ 3Ապա ուրեմն մինչ կենդանի է այրն, շո՛ւն կոչի՛ եթէ լինիցի ա՛ռն այլում. եւ եթէ մեռանիցի այրն, ազատ է յօրինացն, չհամարեա՛լ շուն՝ եթէ լինիցի առն այլում։ 4Այսուհետեւ եւ դո՛ւք եղբարք, մեռարուք օրինացն մարմնովն Քրիստոսի, լինել այլո՛ւմ որ ՚ի մեռելո՛ցն յարուցեալ է, զի պտղաբե՛րք լիցուք Աստուծոյ։ 5Քանզի մինչ էա՛քն մարմնով, կարիք մեղաց որ օրինօ՛քն էին, զօրանային յանդամս մեր, առ ՚ի պտղաբե՛րս առնելոյ զմեզ մահո՛ւ։ 6Բայց ա՛յժմ դատարկացա՛ք յօրինաց անտի. քանզի մեռա՛ք ա՛յնմիկ որով ըմբռնեալն էաք, առ ՚ի ծառայե՛լ մեզ նորոգութեամբ Հոգւոյն՝ եւ ո՛չ հնութեամբ գրոյն։

7Իսկ արդ՝ զի՞նչ ասեմք. օրէնքն մե՞ղք իցեն. քա՛ւ լիցի. այլ զմեղս ո՛չ գիտէի, եթէ ո՛չ օրինօ՛քն. եւ զցանկութիւն ո՛չ ճանաչէի, եթէ ոչ օրինացն էր ասացեալ. Մի՛ ցանկանայցես։ 8Պատճառս առին մեղքն պատուիրանաւն, եւ գործեցին յիս զամենայն ցանկութիւն. զի առա՛նց օրինաց մեղքն մեռեալ էին։ 9Եւ ես առանց օրինացն երբեմն էի կենդանի՛. այլ իբրեւ եհա՛ս յիս պատուիրանն, մեղքն կենդանացան. 10եւ ես մեռա՛յ. եւ գտա՛ւ ինձ պատուիրանն որ ՚ի կեա՛նսն էր, նոյն ՚ի մա՛հ։ 11Զի մեղացն պատճա՛ռս առեալ պատուիրանաւն խաբեցին զիս, եւ նովին սպանի՛ն։

12Այսուհետեւ օրէնքն սո՛ւրբ են եւ պատուիրանն, սո՛ւրբ եւ արդա՛ր եւ բարերա՛ր։ 13Իսկ արդ՝ ինձ ՛ն մահ եղեւ. քա՛ւ լիցի. այլ մե՛ղքն. զի երեւեսցին մեղքն բարեա՛ւն գործե՛լ ինձ զմահ, զի եղիցին ըստ առաւելութեան մե՛ղքն մեղաւո՛ր ՚ի ձե՛ռն պատուիրանին։ 14Գիտեմ զի օրէնքն հոգեւո՛ր են. այլ ես մարմնաւո՛ր եմ ընդ մեղօ՛ք վաճառեալ։ 15Զի զոր գործեմն՝ ո՛չ գիտեմ. ո՛չ եթէ զոր կամիմն՝ զա՛յն առնեմ, այլ զոր ատեա՛մն զայն գործեմ։ 16Ապա եթէ զոր ո՛չն կամիմ՝ զայն առնեմ, վկայե՛մ օրինացն թէ բարւո՛ք են։ 17Այլ արդ՝ ո՛չ եթէ ես գործեմ զայն, այլ բնակեա՛լ յիս մեղքն։ 18Գիտեմ զի ո՛չ բնակեալ է յիս, ա՛յսինքն է՝ ՚ի մարմնի՛ իմում, բարի ինչ. զի կա՛մքն առաջի կան ինձ. եւ առնել զբարին ոչ։ 19Զի ո՛չ եթէ զոր կամիմ զբարին՝ առնեմ, այլ զոր ո՛չն կամիմ զչա՛րն զա՛յն գործեմ։ 20Ապա եթէ զոր ոչն կամիմ՝ զայն առնեմ, ո՛չ եւս ես առնեմ զայն, այլ բնակեա՛լ յիս մեղքն։ 21Եւ արդ՝ գտանեմ զօրէնս այնորիկ որ կամիցին առնել յիս զբարին. եւ ինձ չա՛րն առաջի կայ։ 22Հաճեալ եմ ընդ օրէնսն Աստուծոյ ըստ ներքին մարդոյն. 23բայց տեսանեմ ա՛յլ օրէնս յանդամս իմ, զինեա՛լ հակառա՛կ օրինաց մտա՛ց իմոց, եւ գերեա՛լ զիս օրինօքն մեղաց որ են յանդամս իմ։ 24Ա՛յր մի տառապեա՛լ եմ ես. ո՞վ ապրեցուսցէ զիս ՚ի մարմնոյ աստի մահու։

ԺԱ եկ

25Այլ շնորհքն Աստուծոյ ՚ի ձեռն Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ։ Ապա ուրեմն, ե՛ս ինքնին մտօ՛ք իմովք ծառա՛յ եմ օրինա՛ցն Աստուծոյ. եւ մարմնով օրինա՛ցն մեղաց։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)