Հռութի գիրք

3

1Եւ ասէ ցնա Նոոմին սկեսուր իւր. Դո՛ւստր՝ խնդրեցից քեզ հանգիստ, զի ՛ լինիցի քեզ։ 2Եւ արդ՝ ո՛չ ապաքէն Բոոս ծանօթ մեր է, որոյ էիր ընդ աղջկունս նորա. ահաւասիկ նա արկանէ կա՛լ ՚ի գարւոյ ՚ի գիշերիս յայսմիկ. 3եւ դու լուասցիս եւ օծցիս, եւ արկցե՛ս զհանդերձ քո զքեւ՝ եւ ելցե՛ս ՚ի կալն, եւ մի՛ տացես առնն ծանօթս մինչեւ վախճանեսցէ զուտել եւ զըմպել իւր։ 4Եւ եղիցի ՚ի մտանելն նորա ՚ի , նշմարեսցե՛ս զտեղին ուր ննջիցէ. եւ երթիցես եւ բացցե՛ս յոտից կողմանէ՝ եւ ննջիցես. եւ նա պատմեսցէ՛ քեզ զինչ առնելո՛ց իցես։ 5Եւ ասէ ցնա . Զամենայն զոր ինչ ասասցես ցիս՝ արարի՛ց։ 6Էջ ՚ի կալն, եւ արար ըստ ամենայնի որպէս պատուիրեաց նմա սկեսուրն իւր։ 7Եկե՛ր Բոոս եւ արբ՝ եւ զուարթացաւ սիրտ նորա, եւ չոգաւ ննջեաց առ եզե՛րբ գադշին. եւ նա եկն գա՛ղտ, եւ մերկացոյց յոտից կողմանէ՝ եւ ննջեա՛ց։ 8Եւ եղեւ զհասարակածա՛ւ գիշերւոյ, զարհուրեցա՛ւ այրն եւ խռովեցաւ. եւ ահա կինն ննջէ՛ր առ ոտիւք նորա։ 9Եւ ասէ. Ո՞վ ես դու։ Եւ ասէ. Ե՛ս եմ Հռութ աղախին քո, եւ արկցես դու զդրօշակ քո զաղախնով քով. զի մերձաւորի՛չ ես դու։ 10Եւ ասէ Բոոս. Օ րհնեա՛լ ես դու ՚ի Տեառնէ Աստուծոյ դուստր, զի ազնուացուցեր դու զգութ քո զվերջինս քան զառաջինն. զի ո՛չ չոգար զհետ երիտասարդաց, զաղքատաց՝ կամ զմեծամեծաց։ 11Եւ արդ դուստր՝ մի՛ երկնչիր. զամենայն զոր ինչ ասասցես ցիս արարի՛ց քեզ. քանզի գիտէ ամենայն ցեղ ժողովրդեան իմոյ՝ թէ զօրութեան ես դու։ 12Եւ արդարեւ՝ ե՛մ ես մերձաւորիչ քո. բայց գոյ եւ ա՛յլ եւս մօտ մերձաւորիչ՝ մօտագոյն քան զիս. 13ագի՛ր աստ զգիշերս զայս. եւ եղիցի այգուն, եթէ մերձաւորեցուսցէ՛ զքեզ մերձաւորիչն՝ բարի՛ է. ապա թէ ո՛չ կամիցի մերձաւորեցուցանել զքեզ, ե՛ս մերձաւորեցուցից զքեզ՝ կենդանի՛ է Տէր. ննջեա՛ այդր մինչեւ ցառաւօտ։ 14Եւ ննջեաց առ ոտս նորա մինչեւ ցառաւօտն։ Եւ յարեաւ կինն՝ մինչչեւ՛ ճանաչէր այր զընկեր իւր. եւ ասէ Բոոս. Մի՛ ոք գիտասցէ՝ թէ կին ոք եկն առ իս ՚ի կալս. 15բե՛ր զմեկնոցդ որ ՚ի վերայ քո է՝ եւ կա՛լ աստ։ Եւ նա կալա՛ւ. եւ չափեաց վեց չափովն գարի, եւ ե՛դ ՚ի վերայ նորա, եւ եմուտ ՚ի քաղաքն. 16եւ չոգաւ Հռութ առ սկեսուրն իւր։ Եւ նա ասէ. Զի՞ է դուստր։ Եւ պատմեաց նմա զամենայն ինչ զոր արար նմա այրն. 17եւ ասէ ցնա. Զայս վեց չափ գարւոյ ետ ինձ՝ եւ ասէ. Զի մի՛ մտցես ունայնաձեռն առ սկեսուրն քո։ 18Եւ նա ասէ. Նի՛ստ դու մինչեւ յա՛յտ լիցի մեզ. որպէս զի ո՛չ վրիպէ բանն. զի ո՛չ դադարէ այրն՝ թէ ո՛չ կատարէ սո՛յն օրին զբանն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)