Սիրաք

12

1Ո՛րդեակ՝ ընտրութեամբ արա՛ մարդոյ, զի ՚ի նմանէ շնորհս բարեաց գտցես: 2Բարի՛ արա բարեաց՝ զի փոխարէն լիցի քեզ. եւ թէ ՚ի նմանէ ոչ՝ սակայն ՚ի Բարձրելոյն: 5Բարի արա՛ խոնարհին՝ եւ մի՛ ձեռն տար ամբարշտին 7զի մի՛ կրկի՛ն չար փոխարէն բարեացն ՚ի նմանէ գտցես: Ահա եւ Բարձրեալն ատեաց զմեղաւորս, եւ ամբարշտի հատուցանէ հատուցումն: 8՚Ի վերայ բարեաց բարեկամ ո՛չ երեւի, եւ ՚ի վերայ չարեաց ո՛չ թագչի: 10Մի՛ հաւատար թշնամւոյ քո ամենեւին՝ զի որպէս պղինձ զունողաց ձեռս ժանգոտէ: 11Զգո՛յշ լեր՝ զանձն քո պահեա՛ ՚ի նմանէ, եւ եղիցիս դու անձին քում որպէս հայելի ջնջեալ: 12Յաջմէ քո մի՛ նստուցաներ զնա՝ զի մի՛ խնդրեսցէ զտեղի քո. եւ յետոյ յիշեսցես զբանս իմ: 13Զի զթովիչ օձահար՝ ո՞վ ապաշաւէ. եւ կամ զայն՝ որ մխէ զձեռն իւր ՚ի բերան գազանաց. սոյնպէս եւ որ մերձենայ յանօրէն՝ թաթաւի ՚ի մեղս նորա. 14եւ թէ առ մի խոյս տայ գործոյն, կամակիցն ո՛չ համբերէ: 15Նոյնպէս թշնամի քաղցր է շրթամբք, եւ ՚ի սրտի իւրում խորհի կործանել զքեզ: 16Մզէ զարտասուս առաջի քո, այլ թէ ժամ գտանէ՝ արեամբ քո ո՛չ յագի: 17Եթէ քեզ չար դիպի՝ առաջի քո չար գտանես զնա: Կարծիս տայ օգնել քեզ, 18եւ շարժէ զգլուխ իւր՝ թէ ե՛րբ գտից ժամանակ կործանել զբարեկամս: 19Եւ զերեսս իւր շրջէ յոգւոց հանելով, այլ ո՛չ եւս տեսանել զքեզ կենդանի:

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)