Սիրաք
16
1Որդեակ՝ մի՛ ցանկար բազմութեան անպիտան որդւոց. եթէ առ նոսա երկիւղ Աստուծոյ ո՛չ է, 2զկեանս քո մի՛ հաւատար ՚ի նոսա, եւ ո՛չ զմասն հոգւոյ քո, այլ դու տո՛ւր յաւանդ պահեստի. 4եւ լաւ համարեսջիր լինել անորդի, քան ստանալ որդիս ամբարիշտս: 7՚Ի ժողովս մեղաւորաց հուր բորբոքեսցի, եւ յազգ անօրէն բարկութիւն վառեսցի: 9՚Ի պանդխտութիւնս Ղովտայ խնայեաց. 11եւ զվեց հարիւր հազարսն սատակեաց, 12զի ՚ի նմանէ է արդարութիւն եւ ողորմութիւն: Քաւել կարօղ է, 13Զայր ՚ի գործս իւր դատեսցի. 14զի մեղաւորն ՚ի յափշտակութեան իւրում ո՛չ ապրեսցի, եւ արդարն ՚ի համբերութեան իւրում ո՛չ սպառի: ՚Ի պանդխտութիւնս Ղովտայ խնայեաց. եւ զվեց հարիւր հազարսն սատակեաց, զի ՚ի նմանէ է արդարութիւն եւ ողորմութիւն: Քաւել կարօղ է, եւ կշտամբանս բազմապատիկս հատուցանել: 15Ամենայն ողորմած ողորմութիւն գտցէ, զի հատուցանօղն արդար ըստ գործոց դատեսցի: Զսիրտ փարաւոնի Տէր խստացոյց, զի ՚ի ներքոյ երկնից երեւեսցին գործք նորա: Որդեակ՝ ամենայն արարածոց յայտնի է ողորմութիւն նորա, մինչ զի զլոյս եւ զխաւար բաշխեաց ՚ի մէջ մարդկան: 16Մի՛ ասիցես. ՚Ի Տեառնէ թագեայց, եւ զիս ՚ի բարձանց ո՞վ յիշեսցէ։ 17Եւ կամ զի՞նչ է անձն իմ ՚ի մէջ այսչափ արարածոց: 18Զայս գիտասջի՛ր՝ զի երկինք եւ երկնից երկինք, եւ երկիր ամենայն անդընդոց հաստատութեամբ, 19միանգամայն ՚ի հայել նորա դողացեալ շարժի. զի բազում են գործք նորա կամելն միայն, որ ՚ի ծածուկ մեծ սքանչելեօք. որպէս զի եւ զարժանապէս օրհնութիւնն յիւրմէ օրհնի, զի ՚ի մերմէ նուաստ օրհնութենէս՝ ո՛չ թերանայ եւ ո՛չ լիանայ: 24Որդեակ՝ լո՛ւր ինձ, եւ ընկալ զխրատ իմ. 25զի յայտնեցից 26զգործս Տեառն իսկզբանէ արարածոց իւրոց: