Սիրաք

24

Օրհնութիւն զգօնութեան

1Զգօնութիւն գովեսցէ զանձն իւր. 2բացցէ զբերան իւր յեկեղեցիս, եւ առաջի զօրաց նորա պարծեսցի: 5Ես ՚ի բերանոյ անտի Բարձրելոյն եկի, 6եւ իբրեւ զմէգ ծածկեցի զերկիր: 7Ես ՚ի բարձունս բնակեցի, եւ աթոռ իմ իբրեւ զսիւն ամպոյ: 8Շրջեցայ ես զծագօք երկրի, եւ զանդունդս խորոց կոխեցի: 9Շրջեցայ ես ՚ի վերայ ալեաց ծովու՝ եւ ընդ ամենայն , 10եւ զամենայն ազգս ստացայ: 11Եւ յետ այսր ամենայնի հանգի՛ստ խնդրեցի: Եւ արդ՝ յո՞ր ժառանգութեան հանգեայց ես: 13Եւ ասէ ցիս Տէր. ՚Ի մէջ Յակոբու բնակեսցես դու, եւ ժառանգութիւն քո. 14՚ի սրբութեան նորա պաշտեցից, 15եւ ՚ի հաստատեցայ ՚ի սիրեցեալն իմ , նա՛ իբրեւ զիս: Եւ հանգեայ ես յԵրուսաղէմ իշխանութիւն իմ, եւ ես ՚ի նմա: 16Եւ հաստատեցայ ՚ի մէջ Իսրայէլի՝ ՚ի վիճակ ժառանգութեան Աստուծոյ: 17Իբրեւ նոճ բա՛րձր ՚ի լերինն Լիբանանու։ Եւ իբրեւ սա՛րդ ՚ի լերինն Հերմոնի։ 18Եւ իբրեւ վարդենի նորատունկ յԵրիքով։ 19Եւ իբրեւ ձիթենի վայելուչ ՚ի դաշտի: Եւ իբրեւ սաւս ՚ի գնացս ջուրց բարձրացայ: 20Հոտ արձակեցի իբրեւ զկինամոն, եւ իբրեւ ընտիրս արձակեցի հոտ անուշութեան: 22Եւ իբրեւ բեւեկնի արմատացուցի զոստս իմ: Ոստք իմ ոստք փառաց եւ շնորհաց: 26Մատիք առ իս որ ցանկայք ինեւ, եւ ՚ի պտղոյ արմտեաց իմոց լցջիք: 27Յիշատակ իմ ազգէ յազգ. 29եւ որ ըմպեն յինէն՝ դարձեալ փափագեսցեն յիս: 32Այս ամենայն կտակարանաց Աստուծոյ Բարձրելոյ, 35գիտութիւն ճշմարտութեան ՚ի վերայ մեր՝ իբրեւ զԴկլաթ 36որ լնու իմաստութեամբ զԵփրատ, եւ իբրեւ զՅորդանան յաւուրս հնձոց, 37եւ իբրեւ զԳեհոն յաւուրս կթոց: 38Ո՛չ առաջինք հասանել կարացին, իսկ յետինք եւ ո՛չ զվերջն իմացան: 39Զի ՚ի ծովէ բազմացաւ իմաստութիւն նորա, եւ խորհուրդ նորա յանդնդոց բազմաց: 41Ես իբրեւ զջրմուղ ՚ի գետոյ, եւ իբրեւ զվտակ՝ զի յորդէ մտանել ՚ի : 43Եւ ահա եղեւ ինձ ջրմուղն իբրեւ զգետ, եւ գետն եղեւ ինձ իբրեւ զծով: 46Սփռեցից զվարդապետութիւն իմ իբրեւ զմարգարէութիւն, եւ բաշխեցից զնա ազգացն յաւիտենից: 47Ահա տեսէք զի ոչ ես ինձ միայն վաստակեցի, այլ ամենեցուն որ խնդրեն զնա:

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)