Սիրաք

27

1Զի բազումք մեղան վասն յուլութեան: 4Եւ եթէ ոչ զահէ Տեառն բուռն հարցեն, արագ արագ կործանեսցին տունք նոցա: 6Զանօթս կաւեղէնս թրծէ հնոց, եւ մարդոյ փորձութիւն ՚ի խորհուրդս իւր. 7զի իբրեւ զբեր ծառոյ երեւեսցի նորա. սո՛յնպէս բանք խորհրդոց ՚ի սիրտ մարդոյ: 9Եթէ զհետ արդարութեան երթա՛ս՝ վաղ հասանես նմա, եւ զգենուս զնա իբրեւ զպատմուճան փառաց: 10Ամենայն թռչուն առ իւր նմանիսն գնայ, եւ ճշմարտութիւն առ այնս որ գործեն զարդարութիւն: 12Ճառք արդարոց յամենայն իմաստութիւն: 13Սպասեսջիր ժամանակի ՚ի մէջ անմտաց, բայց ՚ի մէջ խորհրդականաց կանխեսջիր: 14Ճառք յիմարաց ձանձրոյթ, եւ ծաղր նոցա գրգռութիւն մեղաց: 17Իսկ որ ՚ի վե՛ր հանէ զխորհուրդս՝ զհաւա՛տ իւր կորուսանէ: 18Զբարեկամ քո սիրեա՛ եւ հաստատեա՛ դու ՚ի նա: 19Ապա թէ ցրիցես զխորհուրդ նորա, զհետ նորին մի՛ եւս երթար. 20զի որպէս կորուսանէ մարդ զթշնամիս իւր, ա՛յնպէս կորուսեր դու զբարեկամութիւն նորա, 21եւ այլ ո՛չ կարասցես ըմբռնե՛լ զնա: 22Մի՛ երթար զհետ նորա զի հեռացաւ ՚ի քէն. 24զի խորհուրդ նորա յայտնեցաւ, եւ յոյսն սիրոյ հատաւ ՚ի մտաց: 26Քաղցրացուցանէ զբան իւր առաջի քո՝ եւ բանիւ զարմացուսցէ զքեզ. եւ յետոյ ծռիցէ զբերան իւր, եւ բանից քոց եպերանս դիցէ: 28Հարուածք նենգաւորի առաւել են քան զվէր: 29Որ ընկերի հո՛ր հատանէ՝ ինքն լցցէ զնա:

Գրաբար, 1805 · HYGRB1805