Սիրաք

28

1Որ խնդրէ իրաւունս ՚ի Տեառնէ՝ գտցէ վրէժխնդրութիւն: 2Զվնաս ընկերի քո թո՛ղ, եւ ապա թողցին քեզ քո: 3Զի եթէ ոխս ընկերին պահեսցես, զիա՞րդ ՚ի Տեառնէ խնդրեսցես թողութիւն: 6Յիշեա՛ զվախճան քո, եւ դադարեա՛ ՚ի թշնամութենէ: 7Զմտա՛ւ ած զմա՛հ ապականութեան, եւ պահեա՛ զպատուիրանս: 9Ա՛ծ զմտաւ զուխտ Բարձրելոյն, եւ թո՛ղ ՚ի բաց զանմտութիւն քո: 10Հեռացո՛ ՚ի քէն զմա՛րտ եւ զկագ, եւ նուազեսցին ՚ի քէն մեղք: 11Այր բարկացօղ բորբոքէ զմարտ, եւ այր մեղաւոր խռովէ զբարեկամս, զի ՚ի մէջ խաղաղութեան արկանէ բանսարկութիւն: 14Եթէ փչես ՚ի կայծակն՝ բորբոքի նա, եւ եթէ թքանես ՚ի վերայ՝ շիջուցանես զնա. եւ սոքա երկոքեան ՚ի բերանոյ քումմէ ելանեն: 15Զքսուն եւ զերկխօսն առհասարակ նզովեցէք, զի զբազումս ՚ի խաղաղութեան սատակեցին: 16Լեզու երեքդիմի արար հալածական զա՛զգս յազգաց, 17եւ զքաղաքս հզօրս կործանեաց, եւ զապարանս մեծամեծս քակեաց: 20Որ զայնպիսի լեզու սիրէ՝ ո՛չ գտանէ խաղաղութիւն, եւ ո՛չ կարէ բնակել ՚ի խաղաղութեան: 22Բազումք են որ անկեալ են ՚ի սուր սուսերի, այլ ո՛չ ա՛յնպէս որպէս անկեալքն ՚ի ձեռն լեզուի: 25Մահ չարաչար մահ նորա, եւ լաւ են քան զնա: 26Զարդարս նա մի՛ յաղթահարեսցէ, եւ ՚ի հուր նորա նոքա մի՛ այրեսցին: 27Որք թողին զՏէր՝ նոքա անկցին ՚ի ձեռս նորա. ՚ի վերայ նոցա անկցի իբրեւ ի՛նծ ապականիչ նոցա: 28Որդեակ՝ զգո՛յշ լեր, ապրեցո՛ զանձն քո, եւ դիր դուռն բերանոյ քո: 29Զարծաթ եւ զոսկի քո ծրարեա՛, եւ բանից քոց առնիջիր չափ եւ կշիռ: Բերանոյ քո կացո՛ դուռն: 30Եւ զգո՛յշ լեր զի մի՛ գայթակղեսցիս լեզուաւ քո:

Գրաբար, 1805 · HYGRB1805