Սիրաք

32

1Ո՞րդեակ՝ թէ գլուխ իցես բազմաց՝ մի՛ հպարտանար ՚ի վերայ նոցա. լե՛ր դու իբրեւ զմի ՚ի նոցանէ, 2եւ հանապազ խնամեա՛ զնոսա, եւ նոքա զանձինս իւրեանց ՚ի մահ դիցեն ՚ի վերայ քո: Եւ զպարգեւս խոստման քո մի՛ պակասեցուցաներ ՚ի նոցանէ. 3հոգ տար նոցա ՚ի սեղանս, եւ զուրախութիւն նոցա քեզ համարեա՛: 4Խօսեա՛ դու իբրեւ զծեր՝ զի վայել է քեզ հաստատութեամբ իմաստութիւն:

Գրաբար, 1805 · HYGRB1805