Սիրաք
33
Յաղագս անմիտ մարդոց, եւ պէսպէս խրատուց
4Եւ զյայտնութեամբ պատասխանին յառաջ պատրաստեա՛ զի ամենեցուն լսելի լիցի:
5Ո՞րդեակ՝ անիւ սայլի է գութ մորոսաց, եւ իբրեւ սեռն շրջի խորհուրդ նոցա: 15Հակառակ է չարն բարւոյ, որպէս կեանք մահու: Եթէ հնա՛ր իցէ մարդոյ՝ զչարն ատիցէ, եւ ողորմութիւն տացէ անձին իւրում ՚ի ժամ մահու:
16Եղէ ես որպէս ճռաքաղ զհետ կթողաց՝ 17եւ լցայ օրհնութեամբ Տեառն իբրեւ զհնձան կոխողի: 18Հայեցարո՛ւք եւ տեսէք՝ զի ո՛չ ես ինձ միայն վաստակեցի, այլ ամենեցուն որ խնդրեն զիմաստութիւն: 19Լուարո՛ւք ինձ իշխանք ժողովրդոց, եւ առաջնորդք՝ ունկնդի՛ր լերուք: 20Մի՛ տայք իշխանութիւն կնոջ եւ որդւոց՝ եղբօր եւ բարեկամի՛ ՚ի կենդանութեան ձերում: 21Մինչ դեռ կենդանի ես՝ մի՛ փոխանակեր զքեզ ամենայն մսեղւոյ: 22Լաւ է քեզ զի որդիքն քո զքեւ գայցեն, քան թէ դու հայիցիս ՚ի ձեռս նոցա: 23Յամենայն գործս մի լինիր առաւել, եւ մի՛ տար բամբասանս փառաց քոց: 25Բի՛ր եւ բեռն՝ եւ բուտ իշոյ, հա՛ց եւ գան՝ եւ գործ ծառայի: 26Զայրացի՛ր նմա գանիւ, եւ գտցես հանգիստ: 27Լո՛ւծ եւ փոկ զպարանոց ամբարտաւանից խոնարհեցուցանեն, 28եւ զծառայ չարագործ տանջանք եւ կապանք: ՚Ի գործ կացո՛ զնա՝ զի մի՛ յուլասցի ՚ի մարմին իւր: 30Եւ առանց իրաւանց մի՛ ինչ գործեր, 31այլ ընկալջիր զնա իբրեւ զանձն քո:
Գրաբար, 1805 · HYGRB1805