Սիրաք
36
Յաղագս հայցողական խնդրուածոց
1Ողորմեա՛ց մեզ Տէր Աստուած ամենայնի, եւ հայեա՛ց ՚ի մեզ: 2Ա՛րկ զահ քո ՚ի վերայ ամենայն հեթանոսաց. 3ամբա՛րձ զձեռն քո ՚ի վերայ ազգաց օտարաց: 5Զի ծանիցեն զքեզ՝ որպէս եւ մեք ծանեաք, զի ո՛չ է ա՛յլ Աստուած բաց ՚ի քէն Տէր: 6Դարձո՛ զսքանչելիս՝ 7եւ փառաւորեա՛ զաջ քո: 8Զարթո՛ զսրտմտութիւնս քո, եւ հե՛ղ՝ զբարկութիւն քո, 9բա՛րձ զհակառակորդն՝ եւ ջնջեա՛ զթշնամի: 10Ճեպ տուր ժամանակի, եւ յիշեա՛ զդատաստան: 11՚Ի բարկութիւն հրոյ սատակեսցի թշնամին: Եւ որ չարչարեն զժողովուրդ քո՝ գտցեն զկորուստ ապականութեան: 12Խորտակեա՛ զգլո՛ւխս չար իշխանաց, որք ասեն. Չի՛ք այլ ոք բաց ՚ի մէնջ: 13Ժողովեա՛ զցրուեալ ազգս Յակոբայ՝ զի քո են Տէր, եւ զքեզ օրհնեսցեն: