Սիրաք

42

8Առաջի ամենայն կենդանեաց փորձ եւ ընտի՛ր գտջիր: 9Դուստր հօր ՚ի ծածուկ տքնութիւն է: 11՚Ի վերայ լրբագոյն դստեր հաստատեա՛ պահպանութիւն. 12եւ ՚ի մէջ կանանց մի՛ յաճախեր. 13զի ՚ի հանդերձից ելանէ ցեց, եւ ՚ի կանանց չարիք:

Յաղագս արարչական հրամանի Տեառն, եւ պէսպէս խրատուց

14Լաւ է չարութիւն առն՝ քան զբարութիւն կնոջ: Գեղեցկութիւն դիմաց կնոջ ՚ի յօնս իւր ծանիցի. եւ ամօթածու ՚ի նախատինս:

15Յիշեցի զգործս Տեառն, եւ որ ինչ տեսի պատմեցից: ՚Ի հրամանս բանի Տեառն գործք իւր, եւ եղեն կամք նորա եւ կատարեցաւ: 19Գիտաց Տէր զամենայն միտս, եւ հայեցաւ ՚ի նշան յաւիտենից: Յայտնէ զծածուկս գաղտնեաց, 20եւ ո՛չ ծածկեցաւ ՚ի նմանէ ո՛չ բան եւ ո՛չ խորհուրդ. 23եւ ամենայն գործք իւր ցանկալիք են: 26Հաստատեաց նա զբարիս, եւ ո՞վ յագեսցի պատմել զփառաց նորա:

Գրաբար, 1805 · HYGRB1805