Սիրաք

5

1Եւ ՚ի վերայ ընչից քոց մի՛ ծանրանար: 2Մի՛ երթար զհետ անձին եւ զօրութեան քո, եւ մի՛ հպարտանար ՚ի գանձս քո: Մի՛ լինիր յանձնապաստան՝ եւ ասեր, եթէ բազում են ինչք իմ: 3Մի՛ ասեր, թէ չար ինձ ո՞վ առնէ, զի Տէր խնդրեսցէ զվրէժս ՚ի քէն: 4Մի՛ ասեր, թէ չար գործելով մեղայ, արդ զի՞նչ եղեւ ինձ. զի Տէր երկայնամիտ է 5վասն դարձի քո եւ քաւութեան. 7զի ողորմութիւն եւ բարկութիւն ՚ի ձեռին նորա է, եւ ՚ի մեղաւորս յագեցուցանէ զսրտմտութիւն իւր: 8Ո՛րդեակ՝ մի՛ յապաղիցես դառնալ ՚ի մեղաց առ Տէր, 9զի մի առ մեղս քո սատակիցիս: 10Մի՛ յանիրաւ գանձս յուսար, զի ո՛չ օգնեսցեն քեզ յաւուր բարկութեան: 11Մի՛ առ ամենայն շաւիղս առներ զգնացս քո, զի այս մեղաւորի բաժին եւ երկխօս մարդոյ է: 12Խորհուրդ հաստատեսցի ՚ի միտս քո, եւ նոյն բան կացցէ ՚ի բերան քո: 13Լե՛ր դու երագ լսելեօք, եւ երկայնամիտ ՚ի պատասխանիս: 14Եթէ իմաստութիւն եկեսցէ ՚ի քեզ՝ տո՛ւր պատասխանի ընկերին քում, ապա թէ ոչ՝ ափիբերան լիցիս: 15 եւ անարգանք ՚ի ձեռս լեզուի, եւ կործանումն մարդոյ ՚ի ձեռն անարգ լեզուի իւրում: 16Մի՛ սիրեր լինել բանսարկու, եւ լեզուաւ մի՛ գայթագղեր: 17Խրատ, ամօթ, եւ անարգանք են ՚ի վերայ գայթագղութեան, եւ քան զայս ՚ի վերայ երկխօս լեզուի:

Գրաբար, 1805 · HYGRB1805