Սիրաք
8
1Մի՛ հակառակիր ընդ առն հզօրի, գուցէ անկցիս ՚ի ձեռս նորա: 2Ընդ մեծատան մի՛ հակառակիր, 3զի ոսկի եւ մեծութիւն թիւրեաց զմիտս թագաւորաց: 4Ընդ առն լեզուանւոյ մի՛ կռուիր, զի ՚ի վերայ հրոյ փայտ դիզես: 5Ընդ առն անմտի մի՛ խաղար՝ գուցէ զնախնիս քո նախատէ: 6Որ դարձեալ իցէ ՚ի մեղաց՝ մի՛ զնա նախատեր, զի եւ մեք ընդ մեղաց պահու եմք: 7՚Ի ծերութեան զմարդ մի՛ անարգեր, զի եւ քո ծերանալ է: 14Ո՛րդեակ՝ ընդ առն թշնամանողի զբերան քո մի՛ բանար, զի իբրեւ զդարանակալ արշաւեսցէ ՚ի վերայ քո: 15Առն հզօրի փոխ մի՛ տար, եւ թէ տաս՝ համարեա՛ թէ կորուսեր: 16Առն հարստի երաշխաւոր մի՛ մտցես, ապա թէ ոչ՝ տուժել հոգասջիր: 17Ընդդէմ դատաւորի ոսոխ մի՛ կար՝ զի մի՛ ըստ փառաց նորա դատեսցեն զքեզ: 18Ճանապարհ ընդ համարձակ մարդոյ մի՛ երթար, զի մի՛ զամենայն ինչ ՚ի վերայ քո ծանրացուսցէ. զի նա զոր առնէ՝ ըստ կամս իւր առնէ, եւ դու յանմտութենէ նորա կորնչիս: 19Մի՛ գնար մէն ընդ առն բարկացողի, եւ մի՛ կագիր ընդ նմա. զի յաչս նորա թեթեւ թուի արիւն: 20Ո՛րդեակ՝ ՚ի խորհուրդ մի՛ մտաներ ընդ առն մորոսի, զի յինքն ո՛չ կարէ պահել զբանս քո: 21Օտարաց առաջի զգաղտնի գործ մի՛ գործեր, զի զպատահումն քո ՚ի նոցանէ ո՛չ գիտես: 22Զսիրտ քո ամենայն մարդոյ մի՛ տարածաներ, զի մի՛ տարապարտուց շնորհս վարկանիցեն քեզ: