Սիրաք

9

2Ո՛րդեակ՝ ՚ի մարդ զանձն քո մի՛ համարձակեր, զի մի՛ հասցէ ՚ի վերայ զօրութեան քո: 3Յերեսս կնոջ պոռնկի մի՛ լկնիր՝ զի մի՛ յորոգայթս նորա անկցիս: 4Առ կանայս երգեցիկս մի՛ կանխիր, զի մի՛ ըմբռնիցիս ՚ի ցաւս: 5Ընդ կոյս մի՛ պշնուր՝ զի մի՛ գայթագղեսցիս ՚ի գեղ նորա: 6Զանձն քո պոռնկութեան մի՛ մատներ, զի մի՛ զժառանգութիւն քո կորուսցես: 7Ընդ փողոցս քաղաքաց մի՛ շրջիր, եւ ՚ի գնացս ճանապարհաց նորա ո՛չ մոլորիս: 12Ո՛րդեակ՝ ընդ առնակնոջ ամենեւին մի՛ ընդելանար, եւ ընդ նմա ՚ի մի՛ հանգանակիր, 13զի մի՛ սիրտ քո խոտորեսցի, եւ անձամբ կործանեսցիս: 14Զբարեկամ հին մի՛ թողուր, գուցէ որ նորն է՝ չիցէ նմա հաւասար: 15Նոր գինի բարեկամ նոր, եթէ հնասցի՝ ուրախութեամբ արբջիր: 16Ընդ փառս առն մեղաւորի մի՛ նախանձիր, զի զկատարած նորա ո՛չ գիտես: 17Ընդ հաճոյս ամբարշտաց մի՛ միաբանիր, զի ո՛չ արդարասցիս: 18Որոյ ՚ի ձեռս իւր է իշխանութիւն սպանանելոյ՝ հեռի լեր ՚ի նմանէ, եւ եթէ մերձենաս՝ մի՛ մեղանչեր: 21Զօրութեան քում չա՛փ առ՝ եւ ըստ կարի քում կշռեա՛ զբանս քո. եւ զմերձաւորս, եւ զխորհուրդս քո ընդ հանճարեղս արասջիր: 22Արդարք եղիցին հացակիցք քո, եւ երկիւղածք Տեառն պարծանք քո: 24՚Ի ճարտարութեան ձեռաց գովեսցին գործք, եւ որ իմաստուն է բանիւք, առաջնորդէ ժողովրդեան, ահեղ է ՚ի մէջ ընկերաց:

Գրաբար, 1805 · HYGRB1805