Երգ Երգոց

5

Հարսնն աղաչէ զի իջցէ փեսայն իւր.

1Իջցէ եղբօրորդի իմ ՚ի պարտէզ իւր. եւ կերիցէ զպտուղս ծառոց իւրոց։ Փեսայն ցհարսն ասէ. Մտի՛ ՚ի պարտէզ իմ քոյր իմ հարսն, կթեցի՛ իմ հանդերձ խնկօք իմովք. կերայ զհաց իմ մեղու իմով. արբի զգինի իմ կաթամբ իմով։ Կերա՛յք մերձաւորք իմ եւ արբէ՛ք, եւ արբեցարո՛ւք եղբօրորդիք իմ։ 2Ես ննջեմ, եւ սիրտ իմ արթո՛ւն կայ։ Հարսնն զգայ զփեսային բախել զդուռնն. Ձա՛յն եղբօրորդւոյ իմոյ բախէ ՚ի դրանն։ Փեսայն ասէ. Բա՛ց ինձ քո՛յր իմ, մերձաւո՛ր իմ, ՛ իմ, կատարեա՛լ իմ. զի գլուխ իմ լցաւ ցօղով, եւ վարսք իմ ՚ի շաղի՛ց գիշերոյ։ Հարսնն ասէ զայս ինչ. 3Մերկացա՛յ զպատմուճան իմ, զիա՞րդ ագանիցիմ զնա. լուացի զոտս իմ, զիա՞րդ աղտեղացուցից զնոսա։ 4Եղբօրորդին իմ ձգեաց զձեռն իւր ընդ պատուհանն, եւ որովայն իմ խռովեցա՛ւ ՚ի նա։ 5Յարեա՛յ ես ՚ի բանալ եղբօրորդւոյ իմոյ։ Ձեռք իմ կաթեցուցին զմուռս. եւ մատունք իմ զմուռս լցեալս 6՚ի վերայ ձեռաց փակաղակին։ Բացի՛ ես եղբօրորդւոյ իմոյ. եղբօրորդի իմ անց, եւ իմ ե՛լ ընդ բանի նորա։ Խնդրեցի զնա՝ եւ ո՛չ գտի. կոչեցի զնա՝ եւ ո՛չ ետ ինձ ձայն։ 7Գտին զիս պահապանքն որ շրջէին ՚ի քաղաքին. հարին եւ վիրաւորեցին զիս. հանին յինէն զխլայն իմ պահապանք պարսպացն։ 8Երդմնեցուցից զձեզ դստերք Երուսաղեմի՝ ՚ի զօրութիւնս եւ ՚ի հաստատութիւնս ագարակի, եթէ գտանիցէք զեղբօրորդին իմ պատմեսջի՛ք նմա, եթէ կաթոգին եմ ես ՚ի սէր քո։ Դստերքն Երուսաղեմի եւ պահապանք պարսպացն հարցանեն զհարսն. 9Զի՞նչ է եղբօրորդին քո յեղբօրորդեաց՝ գեղեցիկդ ՚ի կանայս. զի՞նչ է եղբօրորդին քո յեղբօրորդեաց, զի ա՛յդպէս երդմնեցուցեր զմեզ։ Հարսնն նշա՛ն տայ զեղբօրորդւոյն զինչ ոք էրն. 10Եղբօրորդին իմ սպիտա՛կ է եւ կարմիր՝ ընտրեալ ՚ի բիւրուց։ 11Գլո՛ւխ նորա յոսկւոյ կեփազեայ. վարսք նորա կռածոյք սեա՛ւ իբրեւ զագռաւ։ 12Աչք նորա իբրեւ զաղաւնիս ՚ի վերայ լիութեան ջրոց, լուացեալ կաթամբ, նստեալ ՚ի վերայ ջրոց լրութեան։ 13Ծնօտք նորա իբրեւ զտաշտս խնկոց բուրեն զանուշահոտութիւն իւղագործաց. շրթունք նորա շուշանք՝ բուրեն զմուռս լիութեան։ 14Ձեռք նորա ոսկիք ճախարակեայք՝ լցեալ ակամբք Թարսսայ. որովա՛յն նորա տախտակ փղոսկրեայ ականակապ յականց շափիղայ։ 15Սրո՛ւնք նորա սիւնք մարմարեայք հաստատեալք ՚ի վերայ ոսկեաց խարսխաց։ Տեսիլ նորա որպէս զընտիր եղեւնափայտից Լիբանանու։ 16Կոկորդ նորա լի՛ քաղցրութեամբ. եւ ամենեւին ցանկալի։ Ա՛յն է եղբօրորդին իմ, եւ ա՛յն է մերձաւոր իմ՝ դստե՛րք Երուսաղեմի։ Հարցանեն դստերքն Երուսաղեմի՝ ո՞ւր անց եղբօրորդի նորա. ա՛յսինքն է՝ հարսինն. 17Յ՞ո գնաց եղբօրորդին քո գեղեցիկդ ՚ի կանայս. յո՞ր կողմն դիտեաց եղբօրորդին քո՝ եւ խնդրեսցուք եւ մեք զնա ընդ քեզ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)