Զաքարիա մարգարեյի գիրք

3

1Եւ եցոյց ինձ Տէր զՅեսու քահանայ մեծ, զի կա՛յր առաջի հրեշտակին Տեառն. եւ Սատանայ կա՛յր ընդ աջմէ նորա հակառակել ընդ նմա։ 2Եւ ասէ Տէր ցՍատանայ. Սաստեսցէ՛ ՚ի քեզ Տէր՝ Սատանայ, եւ սաստեսցէ՛ Տէր ՚ի քեզ՝ որ ընտրեացն զԵրուսաղէմ. ո՞չ ապաքէն դա աւադիկ իբրեւ զխանձող մի զերծեալ ՚ի հրոյ։ 3Եւ ՝ էր զգեցեալ հանդերձս աղտեղիս, եւ կա՛յր առաջի հրեշտակին Տեառն։ 4Պատասխանի ետ՝ եւ ասէ ցայնոսիկ որ կային առաջի նորա. ՚Ի բա՛ց արարէք զհանդերձս աղտեղիս ՚ի նմանէ։ Եւ ասէ ցնա. Ահա բարձի՛ ՚ի քէն զանօրէնութիւնս քո. եւ ագուցէ՛ք դմա պճղնաւոր. 5եւ դի՛ք խոյր սուրբ ՚ի գլուխ դորա։ Եւ եդին խոյր սուրբ ՚ի գլուխ նորա. եւ զգեցուցին նմա հանդերձս։ Եւ հրեշտակ Տեառն կայր, 6եւ դնէր վկայութիւն հրեշտակն Տեառն ընդ Յեսուայ՝ եւ ասէր. 7Ա՛յսպէս ասէ Տէր ամենակալ. Եթէ ՚ի ճանապարհս իմ գնասցես, եւ զհրամանս իմ պահեսցես, դո՛ւ դատեսցիս զտուն իմ. եւ եթէ պահեսցես զսրահս իմ, տա՛ց քեզ որ շրջիցին ՚ի մէջ դոցա որ կա՛նդ աւադիկ։ 8Բայց լո՛ւր Յեսու քահանայ մեծ, դո՛ւ եւ մերձաւորք քո որ նստինդ առաջի քո. զի արք կիւսահմա՛յք են։ Զի ահաւասիկ ես ածեմ զծառայ իմ զԾագումն։ 9Զի զվէմն զոր ետու առաջի երեսաց Յեսուայ, ՚ի վերայ վիմին եւթն աչք են. ահաւասիկ ես փորեցից խորխորատ՝ ասէ Տէր ամենակալ, եւ շօշափեցից զամենայն անօրէնութիւնս երկրին այնորիկ յաւուր միում։ 10Յաւուր յայնմիկ ասէ Տէր ամենակալ, կոչեսջիք ամենեքեան զընկեր իւր ընդ որթով եւ ընդ թզենեաւ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)