Առաջին Մնացորդաց գիրք

17

1Եւ եղեւ իբրեւ բնակեաց ի տան իւրում, ասէ Դաւիթ ցՆաթան . Ահա ես բնակեմ ի տան փայտից, եւ տապանակ ուխտին Տեառն է ընդ վրանօք։ 2Եւ ասէ Նաթան ցԴաւիթ. Զամենայն որ ինչ է յանձին քում՝ արա. վասն զի ընդ քեզ է։ 3Եւ ի գիշերին յայնմիկ եղեւ բան Տեառն առ Նաթան եւ ասէ. 4Երթ եւ ասա ցԴաւիթ ծառայ իմ. Այսպէս ասէ Տէր. Ոչ շինեսցես դու ինձ բնակելոյ ի նմա. 5վասն զի ոչ երբեք բնակեցի ի տան յօրէ յորմէ հանի յԵգիպտոսէ մինչեւ յօրս յայս. էի խորանաւ ի վայրաբնակս։ 6Ամենայն ուրեք ընդ որ անցին որդիքն՝՝ Իսրայելի. եթէ խօսելով խօսեցա՞յ ընդ ի ցեղիցն Իսրայելի եւ ի դատաւորաց նորա՝՝, որոց պատուիրեցի հովուել ժողովրդեան իմոյ, եւ ասացի. Ընդէ՞ր ոչ շինեցէք ինձ տուն ի մայր փայտից։ 7Եւ արդ այսպէս ասասցես ցծառայ իմ Դաւիթ. Այսպէս ասէ Տէր ամենակալ. Առի զքեզ ի վերջէ վանաց հովուացն, առ ի լինել առաջնորդ ժողովրդեան իմում Իսրայելի. 8եւ էի ընդ քեզ ամենայն ուրեք ուր եւ երթայիր, եւ սատակեցի զամենայն թշնամիս քո յերեսաց քոց, եւ արարի տուն ըստ անուան մեծամեծաց որք ի վերայ երկրի։ 9Եւ արդ եդից զտեղի ժողովրդեան իմոյ Իսրայելի, տնկեսցես զդա, եւ բնակեսցէ առանձինն, եւ ոչ հոգասցէ ինչ՝՝, եւ ոչ եւս յաւելցէ անիրաւութիւն խոնարհեցուցանել զդա որպէս ի սկզբանն, 10եւ յաւուրցն յորոց կարգեցի դատաւորս ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի, եւ նկուն արարի զամենայն թշնամիս քո. եւ աճեցուցից զքեզ, եւ շինեցից զքեզ ես Տէր՝՝։ 11Եւ եղիցի յորժամ լցցին աւուրք քո՝ ննջեսցես ընդ հարս քո. եւ յարուցից զզաւակ քո յետ քո, որ եղիցի յորովայնէ քումմէ. պատրաստեցից զթագաւորութիւն նորա։ 12Նա շինեսցէ ինձ տուն, եւ ուղղեցից զաթոռ նորա յաւիտեան. 13ես եղէց նմա ի , եւ նա եղիցի ինձ յորդի. եւ զողորմութիւնս ոչ արարից ի բաց ի նմանէ, որպէս յայնցանէ որք յառաջ քան զքեզ էին։ 14Եւ հաւատարիմ լիցի նա ի տան իմում, եւ թագաւորութիւն նորա՝՝ մինչեւ յաւիտեանս, եւ աթոռ նորա ուղղեալ մինչեւ յաւիտեանս։ 15Ըստ ամենայն բանիցս այսոցիկ եւ ըստ ամենայն տեսլեանս այսմ՝ նոյնպէս խօսեցաւ Նաթան ընդ Դաւթայ։

16Եւ եկն արքայ Դաւիթ, նստաւ առաջի Տեառն եւ ասէ. Ո՞վ եմ ես, Տէր Աստուած, եւ կամ զի՞նչ տուն իմ, սիրեցեր զիս մինչեւ յաւիտեան. 17եւ ոչ փոքրկացան՝՝ այսոքիկ առաջի քո, Աստուած. եւ խօսեցար յաղագս տան ծառայի քո յերկարագոյն, եւ հայեցար դու տեսլեամբ մարդոյ. բարձրացուցեր դու զիս՝՝, Տէր Աստուած։ 18Զի՞նչ եւս յաւելուցու փառաւորել զքեզ՝՝. դու գիտես զծառայս քո։ 19Ըստ սրտի քում արարեր զամենայն քո Տէր, 20ոչ՝՝ ոք է նման քեզ, եւ գոյ բաց ի քէն, ըստ ամենայնի զորս լուաք ականջօք մերովք։ 21Եւ ոչ ոք է իբրեւ զժողովուրդ քո զԻսրայէլ՝ ազգ ի վերայ երկրի՝ որում առաջնորդեաց նմա Աստուած փրկել իւր , եւ դնել զանուն իւր մեծ եւ երեւելի, հանել յերեսաց ժողովրդեան քո զոր փրկեցեր յԵգիպտոսէ՝ զազգսն։ 22Եւ եդիր զժողովուրդ քո զԻսրայէլ ի ժողովուրդ քեզ յաւիտեան, դու եղեր նոցա յԱստուած։ 23Եւ արդ, Տէր, բանն զոր խօսեցար ընդ ծառայի քում եւ յաղագս տան նորա, հաւատարիմ լիցի մինչեւ . զոր ասացեր, 24Տէր՝՝, Տէր ամենակալ Աստուած , եթէ տուն՝՝ Դաւթի ծառայի քո ուղղեալ առաջի քո։ 25Վասն զի դու, Տէր, բացեր զունկն ծառայի քո շինել քեզ տուն. յաղագս այսորիկ եգիտ ծառայ քո կալ յաղօթս առաջի քո։ 26Եւ արդ, Տէր, դու ես Աստուած. եւ խօսեցար վասն ծառայի քո զբարիսդ զայդոսիկ։ 27Սկսիր այսուհետեւ օրհնել զտուն ծառայի քո, լինել առաջի քո յաւիտեան. վասն զի դու, Տէր, օրհնեցեր, օրհնեա յաւիտեան։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)