Ա Հովհաննէս

2

1Որդեակք իմ, զայս գրեմ ձեզ զի մի՛ մեղիցէք. եւ եթէ մեղիցէ ոք, ունիմք բարեխօս առ զՅիսուս Քրիստոս, զարդարն եւ զանարատ՝՝. 2եւ նա է քաւութիւն մեղաց մերոց, եւ ոչ եթէ մերոցն միայն, այլ եւ ամենայն աշխարհի։

3Եւ յայսմիկ գիտեմք եթէ ծանեաք զնա, եթէ զպատուիրանս նորա պահիցեմք։ 4Որ ասիցէ եթէ՝ Ծանեայ զնա, եւ զպատուիրանս նորա ոչ պահիցէ, սուտ է եւ ճշմարտութիւն ի նմա ոչ գոյ։ 5Իսկ որ պահէ զբան նորա, արդարեւ ի նմա կատարեալ է սէրն Աստուծոյ. այսուիկ ճանաչեմք եթէ ի նմա եմք։ 6Որ ասիցէ ի նմա բնակել՝ այնպէս պարտի գնալ, որպէս եւ նայն գնաց։

ԵԳ.

7Սիրելիք, ոչ եթէ նոր ինչ պատուիրան գրեմ ձեզ, այլ զհին պատուիրանն զոր ի սկզբանէ ունէիք. եւ հին պատուիրան բանն է զոր լուարուք։ 8Դարձեալ նոր պատուիրան գրեմ ձեզ որ է ճշմարտիւ ի նմա եւ ի ձեզ. զի խաւարն անցանէ, եւ լոյսն ճշմարիտ արդէն իսկ երեւի։ 9Որ ասէ եթէ ի լոյսն իցէ եւ զեղբայր իւր ատիցէ, սուտ է եւ՝՝ ի խաւարի է տակաւին։ 10Որ սիրէ զեղբայր իւր՝ ի լոյս բնակէ, եւ գայթակղութիւն ի նմա չիք. 11իսկ որ ատեայ զեղբայր իւր՝ ի խաւարի է, եւ ընդ խաւար շրջի, եւ ոչ գիտէ յո երթայ, զի խաւարն կուրացոյց զաչս նորա։

12Գրեմ ձեզ, որդեակք, զի թողեալ են ձեզ մեղքն ձեր վասն անուան նորա։ 13Գրեմ ձեզ, հարք, զի ծանեայք դուք զայն որ ի սկզբանէն է։ Գրեմ ձեզ, երիտասարդք, զի յաղթեցէք դուք չարին։ 14Գրեցի ձեզ մանկունք, զի ծանեայք դուք զՀայրն։ Գրեցի ձեզ, հարք, զի ծանեայք դուք զայն որ ի սկզբանէն է։ Գրեցի ձեզ, երիտասարդք, զի էք դուք հզօրացեալք, եւ բանն Աստուծոյ ի ձեզ բնակէ, եւ յաղթեցէք դուք չարին։ 15Մի՛ սիրէք զաշխարհս, եւ մի՛ որ ինչ յաշխարհի է։ 16Եթէ ոք սիրէ զաշխարհ, ոչ է ի նմա սէր Հօր, զի ամենայն որ ինչ յաշխարհի է՝ ցանկութիւն է մարմնոյ եւ ցանկութիւն է աչաց եւ ամբարտաւանութիւն աստի կենացս, որ չէ առ ի Հօրէ, այլ յաշխարհէ աստի է։ 17Ե՛ւ աշխարհս անցանէ ե՛ ցանկութիւնն, իսկ որ առնէ զկամս Աստուծոյ՝ մնայ յաւիտեան։

ԵԴ.

18Որդեակք, յետին ժամանակ է, եւ որպէս լուարուք եթէ Նեռն գալոց է, եւ արդէն իսկ նեռինք բազումք եկեալ են, որով մարթեմք իմանալ եթէ յետին ժամանակ է։ 19Առ ի մէնջ ելին, այլ ոչ էին ի մէնջ. զի եթէ ի մէնջ էին, ապա առ մեզ մնային. այլ զի յայտնի լինիցին եթէ ոչ էին ամենեքեան նոքա ի մէնջ։ 20Եւ դուք օծութիւն ունիք առ ի Սրբոյն, եւ գիտէք ամենեքին։ 21Ոչ գրեցի ձեզ եթէ ոչ գիտէք զճշմարտութիւնն, այլ թէ գիտէք զնա եւ թէ՝ զի ամենայն ստութիւն ոչ է ի ճշմարտութենէ անտի։ 22Իսկ ո՞ իցէ սուտ, եթէ ոչ՝ որ ուրանայ եթէ Յիսուս չէ Քրիստոսն. նա իսկ է Նեռն, որ ուրանայ զՀայր եւ զՈրդի։ 23Ամենայն որ ուրանայ զՈրդի՝ եւ ոչ զՀայր ընդունի. իսկ որ խոստովանի զՈրդի՝ նա եւ զՀայր ընդունի։՝՝ 24Դուք զոր լուարուքն ի սկզբանէ՝ ի ձեզ բնակեսցէ. զի եթէ ի ձեզ բնակեսցէ զոր ի սկզբանէն լուարուք, եւ դուք յՈրդի եւ ի բնակեսջիք։ 25Եւ այս են աւետիքն զոր աւետարանեաց նա մեզ, զկեանսն յաւիտենականս։

ԵԵ.

26Զայս գրեցի ձեզ, զի մի՛ ոք զձեզ մոլորեցուցանիցէ։ 27Եւ դուք օծութիւնն զոր ընկալարուք ի նմանէ՝ բնակեսցէ ի ձեզ. եւ չէ ինչ պիտոյ եթէ ոք զձեզ ուսուսցէ, այլ որպէս զի նորա օծութիւնն ուսուցանիցէ՝՝ զձեզ վասն ամենայնի, եւ ճշմարիտ է եւ չէ սուտ. եւ որպէս ուսոյցն զձեզ, կայք ի նմա։

28Եւ այժմ, որդեակք, կացէք ի նմին, զի եթէ յայտնեսցի, ունիցիմք համարձակութիւն, եւ մի՛ ամաչեսցուք ի նմանէ ի գալստեան նորա։ 29Զի եթէ գիտիցէք եթէ արդար է նա, իմասջիք եթէ ամենայն որ առնէ զարդարութիւն՝ առ ի նմանէ է ծնեալ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)