Երկրորդ Մնացորդաց գիրք

6

1Յայնժամ խօսեցաւ . Տէր ասաց բնակել ի մառախղի։ 2Եւ ես շինեցի անուան քում զսրբութիւնս քո, եւ պատրաստեցի բնակել ի սմա՝՝ յաւիտեանս։ 3Եւ դարձոյց արքայ զերեսս իւր, օրհնեաց զամենայն եկեղեցին Իսրայելի, եւ ամենայն եկեղեցին Իսրայելի կայր շուրջ, 4եւ ասէ. Օրհնեալ է Տէր Իսրայելի, որ խօսեցաւ բերանով իւրով ընդ Դաւթի հօր իմում, եւ ձեռօք իւրովք ելից։ 5Եւ ասէ. Յօրէ յորմէ հանի զժողովուրդ իմ յերկրէն Եգիպտոսի՝ ոչ ընտրեցի մի յամենայն ցեղիցն Իսրայելի շինել ինձ , զի լինիցի իմ անդ. եւ ոչ ընտրեցի զայր ոք լինել առաջնորդ ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի։ 6Եւ արդ ընտրեցի զԵրուսաղէմ լինել անուան իմոյ աստ. եւ ընտրեցի զԴաւիթ զի լինիցի ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի։ 7Եւ եղեւ ի սրտի Դաւթի հօր իմոյ շինել տուն անուան Տեառն Աստուծոյ Իսրայելի. 8եւ ասաց Տէր ցԴաւիթ ցհայր իմ. Վասն զի եղեւ ի սրտի քում շինել տուն անուան իմոյ՝ բարւոք արարեր զի եղեւ այդ ի սրտի քում. 9բայց սակայն դու ոչ շինեսցես ինձ տուն, այլ որդի քո որ ելցէ յորովայնէ քումմէ. նա շինեսցէ տուն անուան իմոյ։ 10Եւ կանգնեաց Տէր զբան իւր զոր խօսեցաւ, եւ եղէ ես փոխանակ Դաւթի հօր իմոյ. նստայ յաթոռն Իսրայելի որպէս խօսեցաւ Տէր, եւ շինեցի զտունս զայս անուան Տեառն Աստուծոյ Իսրայելի։ 11Եւ եդի աստ զտապանակ ուխտին զոր ուխտեաց ընդ որդիսն Իսրայելի։

12Եւ եկաց յանդիման սեղանոյն Տեառն առաջի ամենայն եկեղեցւոյն Իսրայելի, եւ ամբարձ զձեռս իւր։ 13(Վասն զի արար խարիսխ պղնձի եւ եդ զնա ի սրահի տաճարին՝՝, ի հինգ կանգնոյ զերկայնութիւն նորա, եւ ի հինգ կանգնոյ զլայնութիւնն, եւ յերից կանգնոց զբարձրութիւն նորա. եւ եկաց ի վերայ նորա, անկաւ ի վերայ ծնգաց իւրոց առաջի ամենայն եկեղեցւոյն Իսրայելի, եւ ամբարձ զձեռս իւր յերկինս։)

14Եւ ասէ. Տէր Աստուած Իսրայելի, ոչ ոք է նման քեզ Աստուած յերկինս եւ ոչ ի վերայ երկրի, որ պահես զուխտ եւ ամենեցուն որ գնան առաջի քո ամենայն սրտիւք իւրեանց։ 15Զի պահեցեր ծառայի քում Դաւթի հօր իմոյ զոր խօսեցար ընդ նմա եւ ասացեր, խօսեցար բերանով քով եւ ձեռօք քովք լցեր այսօր։ 16Եւ արդ, Տէր Աստուած Իսրայելի, պահեա ծառայի քում Դաւթի հօր իմում զոր ինչ խօսեցար ընդ նմա եւ ասացեր. Ոչ պակասեսցէ քո այր յերեսաց իմոց որ նստիցի յաթոռն Իսրայելի. բայց միայն թէ պահեսցեն որդիք քո զճանապարհս իւրեանց առաջի իմ, որպէս գնացեր դու առաջի իմ։ 17Եւ արդ, Տէր Աստուած Իսրայելի, հաւատարիմ լիցի բանն Դաւթի։

18Եթէ ստուգութեամբ բնակեսցէ՞ Աստուած ընդ մարդկան ի վերայ երկրի. զի եթէ երկինք եւ երկնից երկինք ոչ են բաւական քեզ, եւ զի՞նչ է տունս այս զոր շինեցի։ 19Եւ արդ հայեսցիս յաղօթս ծառայի քո եւ ի իմ, Տէր Աստուած՝՝, լսել զաղաչանս եւ զաղօթս զոր ծառայ քո աղաչէ առաջի քո այսօր, 20լինել բաց աչաց քոց եւ մտաց՝՝ ի տանս յայսմ ի տուէ եւ ի գիշերի, ի տեղւոջս յորում ասացեր կոչել զանուն քո ի սմա, առ ի լսել զաղօթս զոր ծառայ քո աղաչէ ի տեղւոջս յայսմ։ 21Եւ լուիցես զխնդրուածս ծառայի քո եւ ժողովրդեան քո Իսրայելի, զոր ինչ աղաչեսցեն ի տեղւոջս յայսմ. եւ դու լուիցես ի տեղւոջէ բնակութեան քո յերկնից, լուիցես՝ եւ քաւիչ լիցիս։

22Զոր ինչ մեղանչիցէ այր ընկերի իւրում, առնուցու նզովս յաղագս այնորիկ նզովել զնա, եւ եկեսցէ կացցէ առաջի սեղանոյս՝՝ ի տանս յայսմիկ, 23եւ դու լուիցես յերկնից, եւ արասցես եւ դատեսցիս զծառայսն քո՝ հատուցանելով անօրինին, տալ ըստ ճանապարհաց նորա ի գլուխ նորա, եւ արդարացուցանել եւ տալ իւրաքանչիւր ումեք՝՝ ըստ արդարութեան իւրում։

24Եւ եթէ վանեսցի քո առաջի թշնամեաց, եթէ մեղիցեն քեզ եւ դարձցին եւ խոստովան լիցին անուան քում, եւ յաղօթս կացցեն եւ պաղատեսցին առաջի քո ի տանս յայսմ, 25եւ դու լուիցես յերկնից, եւ քաւիչ լիցիս մեղաց ժողովրդեան քո Իսրայելի. եւ դարձուսցես զնոսա յերկիրն զոր ետուր նոցա եւ հարց նոցա։

26Յարգելուլ քո զերկինս ոչ լինել անձրեւ՝ թէ մեղիցեն քեզ, եւ յաղօթս կացցեն ի տեղւոջս յայսմ, եւ օրհնեսցեն զանուն քո, եւ ի մեղացն իւրեանց դարձցին, վասն զի նկուն արասցես զնոսա, 27եւ դու լուիցես յերկնից, եւ քաւիչ լիցիս մեղաց ծառայից քոց եւ ժողովրդեան քո Իսրայելի. վասն զի յայտնեսցես նոցա զճանապարհն յոր գնասցեն ի նմա. եւ տացես անձրեւ ի վերայ երկրի քո զոր ետուր ժողովրդեան քում ի ժառանգութիւն։

28Սով եթէ լինիցի ի վերայ երկրի, մահ եթէ լինիցի, խորշակահարութիւն եւ դալուկն եւ մարախ եւ ջորեակ եթէ լինիցի, եթէ նեղիցէ զնոսա յանդիման քաղաքացն իւրեանց, ըստ ամենայն հարուածոց եւ ըստ ամենայն ցաւոց, 29ամենայն եւ ամենայն պաղատանք որ լինիցին ամենայն մարդոյ եւ ամենայն ժողովրդեան քո Իսրայելի, եթէ ծանիցէ զբորոտութիւն իւր եւ զախտ իւր՝՝, եւ ամբարձցէ զձեռս իւր ի տունս յայս, 30եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ բժշկեսցես, եւ տացես առն ըստ սրտի իւրում՝ որպէս եւ ծանիցես զսիրտ նորա. վասն զի դու միայն ճանաչես զսիրտս որդւոց մարդկան. 31որպէս երկիցեն ի ճանապարհաց քոց՝՝ զամենայն աւուրս զոր կեցցեն նոքա ի վերայ երեսաց երկրին զոր ետուր նոցա։

32Եւ ամենայն օտարական որ ոչ իցէ ի ժողովրդենէ քումմէ յԻսրայելէ ինքն, եւ եկեսցէ յերկրէ հեռաստանէ՝ վասն անուան քո մեծի եւ հզօր ձեռին քո եւ բարձր բազկի քո, եկեսցեն եւ յաղօթս կացցեն ի տեղւոջս յայսմ, 33եւ լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ արասցես ըստ ամենայնի զոր ինչ եւ կարդասցէ առ քեզ օտարականն. զի ծանիցեն ամենայն ժողովուրդք երկրի զանուն քո, եւ երկիցեն ի քէն որպէս եւ ժողովուրդ քո Իսրայէլ, եւ գիտասցեն եթէ կոչեցեալ է անուն քո ի վերայ տանս այսորիկ զոր շինեցի։

34Եթէ ելցէ ժողովուրդ քո ի ի վերայ թշնամեաց իւրոց ի ճանապարհ՝ յոր առաքեսցես զնոսա, եւ յաղօթս կացցեն առ քեզ ի ճանապարհի քաղաքիս այսորիկ զոր ընտրեցեր զսա, եւ տանս զոր շինեցի անուան քում, 35եւ լուիցես յերկնից պաղատանաց նոցա եւ աղօթից նոցա, եւ արասցես իրաւունս նոցա։ 36Վասն զի մեղանչեն քեզ, քանզի ոչ գոյ մարդ որ ոչ մեղանչէ, եւ հարցես զնոսա եւ մատնեսցես զնոսա առաջի երեսաց թշնամեաց, եւ գերեսցին յերկիր թշնամեացն,՝՝ յերկիր հեռաւոր կամ մօտաւոր, 37եւ դարձցին սրտիւք իւրեանց յերկրին յոր փոխեցան անդր, դարձցին եւ աղաչեսցեն զքեզ ի գերութեանն իւրեանց, եւ ասասցեն. Մեղաք անօրինեցաք։ 38Եւ դարձցին առ քեզ յամենայն սրտից իւրեանց եւ ի բոլոր անձնէ իւրեանց յերկրի , եւ յաղօթս կացցեն ի ճանապարհ երկրիս այսորիկ զոր ետուր հարցն նոցա եւ քաղաքիս զոր ընտրեցեր եւ տանս զոր շինեցի անուան քում, 39եւ լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ աղօթից նոցա եւ պաղատանաց իւրեանց, եւ արասցես իրաւունս, եւ քաւիչ լիցիս ժողովրդեանն մեղուցելոյ քեզ։ 40Եւ , Տէր, եղիցին աչք քո բաց, եւ ականջք քո առ ի լսել զպաղատանս ի տեղւոջս յայսմ։ 41Եւ արդ արի, Տէր Աստուած, ի հանգիստ քո, դու եւ սրբութեան քո. քահանայք քո, Տէր Աստուած, զգեցցին զփրկութիւն, որդիք քո ուրախ եղիցին ի բարութիւնս։ 42Տէր Աստուած, մի՛ դարձուցաներ զերեսս քո յօծելոյ քումմէ, յիշեա ողորմութեամբ քո զԴաւիթ ծառայ քո։

Գրաբար, 1895 · HYGRB1895