Բ Կորնթացիս

13

1Այս երիցս անգամ գամ առ ձեզ, զի ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։ 2Յառաջ ասացի, եւ դարձեալ կանխաւ ասեմ յանդիման երկիցս անգամ, եւ այժմ ի բացուստ գրեմ յառաջագոյն յանցուցելոցն եւ այլոցն ամենեցուն, զի եթէ եկից դարձեալ, ոչ խնայեցից. 3եթէ զփորձ ինչ խնդրէք զՔրիստոսի որ ինեւս ընդ ձեզ խօսի, որ հզօրացեալն է ի ձեզ, եւ ոչ տկարացեալ։ 4Զի թէպէտ եւ ի մերմէ տկարութենէ՝՝, այլ կենդանի է զօրութեամբն Աստուծոյ. եւ մեք թէպէտ եւ վասն նորա՝՝, այլ կենդանի լիցուք ընդ նմա զօրութեամբն Աստուծոյ։

ԴԿ.

5Փորձեցէք զանձինս ձեր, եթէ կայցէք ի նոյն հաւատս. քննեցէք զանձինս, եթէ ո՞չ գիտէք զանձինս, զի Քրիստոս Յիսուս ի ձեզ է, բայց եթէ անպիտանք իցէք։ 6Այլ ակն ունիմ թէ գիտիցէք, զի մեք ոչ եմք անպիտանք։ 7Այլ խնդրեմք յԱստուծոյ զի մի՛ արասցէ ձեզ չար՝՝. ոչ զի մեք ընտիրք երեւեսցուք, այլ զի դուք զբարիս գործիցէք, եւ մեք անպիտանք գտանիցիմք։ 8Զի ոչ կարեմք ինչ հակառակ կալ ճշմարտութեանն, այլ վերակացու եմք ճշմարտութեանն։ 9Խրախ եմք, յորժամ մեք տկարանայցեմք, եւ դուք զօրաւորք իցէք. զդոյն իսկ եւ աղօթս առնեմք՝ զձեր հաստատութիւնդ։ 10Վասն այնորիկ զայս ի հեռուստ գրեմ, զի մի՛ յորժամ եկից, սաստկութեամբ վարեցայց ըստ իշխանութեանս, զոր ետ ինձ Տէր ի շինել եւ ոչ ի քակել։

11Այսուհետեւ, եղբարք, ողջ լերուք, հաստատուն կացէք, մխիթարեցարուք, միաբան լերուք, խաղաղութիւն արարէք. եւ խաղաղութեան եւ սիրոյ եղիցի ընդ ձեզ։ 12Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան. ողջոյն տան ձեզ սուրբք ամենայն։ 13Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ սէրն Աստուծոյ եւ հաղորդութիւն Հոգւոյն Սրբոյ ընդ ձեզ ամենեսին։ Ամէն։Առ Կորնթացիս երկրորդ գրեցաւ ի Փիլիպեայ ի ձեռն Տիտոսի եւ Ղուկայ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)