Երկրորդ Թագավորաց գիրք

9

1Եւ ասէ . Եթէ իցէ՞ ոք մնացեալ ի տանէն Սաւուղայ, եւ արարից ընդ նմա ողորմութիւն վասն Յովնաթանու։ 2Եւ ի տանէն Սաւուղայ էր մանուկ մի, եւ նորա Սիբա, եւ կոչեցին զնա առ Դաւիթ. եւ ասէ ցնա արքայ. Եթէ դո՞ւ իցես Սիբայն։ Եւ ասէ. Ես եմ ծառայ քո։ 3Եւ ասէ արքայ. Եթէ իցէ՞ ոք մնացեալ ի տանէ Սաւուղայ, եւ արարից ընդ նմա ողորմութիւն Աստուծոյ։ Եւ ասէ Սիբա ցարքայ. Է որդի մի Յովնաթանու հաշմ ոտիւք։ 4Եւ ասէ արքայ. Ո՞ւր է նա։ Եւ ասէ Սիբա ցարքայ. Ահա է ի տան Մաքիրայ որդւոյ Ամիելի Լադաբարացւոյ։ 5Եւ առաքեաց արքայ Դաւիթ եւ առ զնա ի տանէ Մաքիրայ որդւոյ Ամիելի Լադաբարացւոյ։ 6Եւ եկն Մեմփիբոսթէ որդի Յովնաթանու որդւոյ Սաւուղայ առ արքայ Դաւիթ, եւ անկաւ ի վերայ երեսաց իւրոց եւ եպագ նմա։ Եւ ասէ ցնա Դաւիթ. Մեմփիբոսթէ։ Եւ ասէ. Աւասիկ եմ ծառայ քո։ 7Եւ ասէ ցնա Դաւիթ. Մի՛ երկնչիր, զի առնելով արարից ընդ քեզ ողորմութիւն վասն Յովնաթանու հօր քո. եւ դարձուցից քեզ զամենայն անդս Սաւուղայ՝ զհօր հօր քո. եւ դու ուտիցես հանապազ ի իմում։ 8Եւ երկիր եպագ Մեմփիբոսթէ եւ ասէ. Ո՞վ է ծառայ քո, զի հայեցար ի շուն մի մեռեալ նմանող ինձ։ 9Եւ կոչեաց արքայ զՍիբա զծառայ Սաւուղայ եւ ասէ ցնա. Զամենայն ինչ որ է Սաւուղայ, եւ զամենայն որ տան նորա, ետու որդւոյ տեառն քո։ 10Եւ գործեսցես դմա զերկիրն, դու եւ որդիք քո եւ ծառայք քո, եւ մուծցես ի տեառն քո հաց եւ կերիցեն զայն. եւ Մեմփիբոսթէ որդի տեառն քո կերիցէ հաց հանապազ ի սեղան իմում։ Եւ Սիբայի էին որդիք հնգետասան եւ ծառայք քսան։ 11Եւ ասէ Սիբա ցարքայ. Ըստ ամենայնի զոր հրաման ետ տէր իմ արքայ ծառայի իւրում, այնպէս արասցէ ծառայ քո։ Եւ Մեմփիբոսթէ ուտէր հաց ի սեղանոյ Դաւթի իբրեւ զմի յորդւոցն արքայի։ 12Եւ Մեմփիբոսթեայ էր որդի մի փոքրիկ, եւ անուն նորա Միքա. եւ ամենայն բնակութիւն տանն Սիբայի՝ ծառայք Մեմփիբոսթեայ։ 13Եւ Մեմփիբոսթէ բնակէր յԵրուսաղէմ, զի հանապազ ի սեղանոյ արքայի ուտէր. եւ ինքն էր կաղ յերկոցունց ոտից իւրոց։

Գրաբար, 1895 · HYGRB1895