Երկրորդ Օրինաց

12

1Եւ այս են հրամանք եւ դատաստանք զոր զգուշանայցէք առնել յերկրին զոր Տէր հարցն ձերոց տալոց է ձեզ ի ժառանգութիւն, զամենայն աւուրս զորս կեցցէք դուք ի վերայ երկրի։ 2Կորուսանելով կորուսջիք զամենայն տեղիսն յորս պաշտեցին ի նոսա ազգքն, զորս դուք ժառանգիցէք զնոսա, զդիս իւրեանց ի վերայ լերանց բարձանց եւ ի վերայ բլրոց, եւ ի ներքոյ ամենայն վարսաւոր ծառոց. 3եւ կործանեսջիք զբագինս նոցա, եւ փշրեսջիք զարձանս նոցա, եւ այրեսջիք , զանտառս նոցա, եւ զդրօշեալս դից նոցա կոտորեսջիք, եւ կորուսջիք զանուանս նոցա ի տեղւոջէն յայնմանէ։

4Եւ մի՛ առնիցէք նոյնպէս Տեառն Աստուծոյ ձերում. 5այլ ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած ձեր ի միում ի ցեղից , անուանել զանուն իւր եւ կոչել ի նմա՝՝, խնդրեսջիք եւ մտջիք անդր. 6եւ մատուսջիք զողջակէզս ձեր եւ զզոհս ձեր եւ զտասանորդս ձեր զպտուղս ձեր՝՝ եւ զուխտս ձեր եւ զկամայականս ձեր եւ զխոստովանութիւնս ձեր՝՝, եւ զանդրանիկս արջառոյ եւ ոչխարի ձերոյ. 7եւ կերիջիք առաջի Տեառն Աստուծոյ ձերոյ, եւ ուրախ լինիջիք ի վերայ ամենայնի յոր մխիցէք զձեռս ձեր, դուք եւ տունք ձեր, որպէս եւ օրհնեաց զքեզ Տէր Աստուած քո։

8Մի՛ առնիցէք զամենայն ինչ զոր այսօր մեք աստ ոչ առնեմք, իւրաքանչիւր զհաճոյն առաջի իւր։ 9Քանզի ոչ հասէք ի հանգիստն եւ ի ժառանգութիւնն զոր Տէր մեր տալոց է ձեզ, մինչեւ ցայսօր՝՝։ 10Եւ անցջիք ընդ Յորդանան եւ բնակեսջիք յերկրին զոր Տէր մեր ժառանգեցուսցէ ձեզ. եւ հանգուսցէ զձեզ յամենայն թշնամեաց ձերոց որ շուրջ զձեւք իցեն, եւ զգուշութեամբ. 11եւ եղիցի տեղին զոր ընտրեսցէ Տէր մեր կոչել զանուն իւր ի վերայ նորա, անդ մատուսջիք՝՝ զամենայն զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, զողջակէզս ձեր եւ զզոհս ձեր եւ զտասանորդս ձեր զպտուղս ձեռաց ձերոց եւ զդահամունս ձեր՝՝, եւ զամենայն պատարագաց ձերոց զոր Աստուծոյ ձերում՝՝. 12եւ ուրախ լինիջիք առաջի Տեառն մերոյ, դուք եւ ուստերք ձեր եւ դստերք ձեր եւ ծառայք ձեր եւ աղախնայք ձեր, եւ Ղեւտացին որ ի դրունս ձեր, զի ոչ գոյ նորա բաժին եւ ոչ ժառանգութիւն ընդ ձեզ։

13Զգոյշ լեր անձին քում, գուցէ մատուցանիցես զողջակէզս քո յամենայն տեղւոջ զոր տեսանիցես. 14այլ ի տեղւոջն զոր ընտրեսցէ Աստուած քո իւր ի միում ի քաղաքաց՝՝ քոց, անդ մատուցանիցես զողջակէզս քո, եւ անդ արասցես զամենայն զոր ես պատուիրեմ քեզ այսօր։ 15Այլ եւ ըստ ամենայն ցանկութեան քում զենցես եւ ուտիցես միս ըստ օրհնութեան Տեառն Աստուծոյ քո, զոր ետ քեզ յամենայն քաղաքս. անսուրբն որ ի քեզ եւ սուրբն ի միասին կերիցեն զայն՝ իբրեւ զայծեամն եւ զեղջերու։ 16Բայց արիւն մի՛ ուտիցէք, այլ յերկիր հեղուցուք զնա իբրեւ զջուր։

17Մի՛ ժտիցես ուտել ի քաղաքս քո զտասանորդս ցորենոյ քո եւ զգինւոյ քո եւ զիւղոյ քո, զանդրանիկս արջառոյ քո եւ զոչխարի քո, եւ զամենայն ուխտս զոր ուխտիցէք, զխոստովանութիւնս ձեր եւ զպտուղս ձեռաց ձերոց՝՝. 18այլ առաջի Տեառն Աստուծոյ քո կերիցես զայն, ի տեղւոջն զոր ընտրեսցէ Աստուած՝ իւր՝՝, դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայն քո եւ աղախին քո եկն որ ի քաղաքս քո. եւ ուրախ լինիցիս առաջի Տեառն Աստուծոյ քո ի վերայ ամենայնի յոր մխիցես զձեռն քո։ 19Զգոյշ լեր անձին քում, գուցէ թողուցուս զՂեւտացին զամենայն ժամանակս քո որչափ եւ կեցցես ի վերայ երկրին։

20Եւ եթէ ընդարձակեսցէ Տէր Աստուած քո զսահմանս քո որպէս եւ խոստացաւ քեզ, եւ ասիցես թէ՝ Կերայց միս, եթէ ցանկանայցէ անձն քո ուտել միս, ըստ ամենայն ցանկութեան անձին քո կերիցես միս։ 21Ապա թէ հեռագոյն իցէ ի քէն տեղին զոր ընտրեսցէ Տէր Աստուած անուանել զանուն իւր ի վերայ նորա՝՝, եւ զենուցուս յարջառոյ քումմէ եւ յոչխարէ քումմէ յորոց տացէ Աստուած, զոր օրինակ պատուիրեցի քեզ, կերիցես ի քաղաքս քո ըստ ցանկութեան անձին քո։ 22Որպէս ուտիցի այծեամն եւ եղջերու, այնպէս կերիցես եւ զայն. անսուրբն ի քեզ եւ սուրբն նոյնպէս կերիցեն։ 23Զգոյշ լեր չուտելոյ զարիւն, զի արիւն նորա է շունչ իւր. 24մի՛ ուտիցես շունչ ընդ մսոյ, յերկիր հեղուցուս զնա իբրեւ զջուր։ 25Եւ մի՛ ուտիցես զնա, զի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո, եթէ արասցես զբարին եւ զհաճոյ առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝։ 26Բայց զսրբութիւնսն քո որ լինիցին քեզ, եւ զուխտսն քո զոր ուխտիցես, առեալ եկեսցես ի տեղին զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո իւր՝ կոչել զանուն իւր ի վերայ նորա՝՝։ 27Եւ արասցես զողջակէզսն , զմիսն հանցես ի վերայ սեղանոյ Տեառն Աստուծոյ քո, եւ զարիւն զոհիցն հեղուցուս առ յատակաւ սեղանոյն Տեառն Աստուծոյ քո, եւ զմիսն կերիցես։

28Զգոյշ լեր եւ լուր, եւ արասցես զամենայն զբանս զոր ես պատուիրեմ քեզ, զի բարի լինիցի քեզ եւ քոց յաւիտեան, եւ արասցես զբարին եւ զհաճոյն առաջի Տեառն Աստուծոյ քո։

29Եւ եթէ սատակեսցէ Տէր Աստուած քո զազգսն յերեսաց քոց, յորում դու մտանելոց ես ժառանգել զերկիր նոցա, եւ ժառանգեսցես զնոսա եւ բնակեսցես յերկրի նոցա, 30զգոյշ լեր անձին քում, գուցէ խնդրիցես երթալ զհետ նոցա յետ սատակելոյ զնոսա յերեսաց քոց. մի՛ քննիցես զդիս նոցա եւ ասիցես. Զիա՛րդ առնիցեն ազգքս այսոքիկ դիցն իւրեանց՝ զի եւ ես Տեառն։ 31Մի՛ առնիցես նոյնպէս Տեառն Աստուծոյ քում, զի զգարշելիսն զոր ատեայ Տէր՝ արարին դիցն իւրեանց. զի զուստերս իւրեանց եւ զդստերս իւրեանց այրեն հրով դիցն իւրեանց։ 32Ամենայն բանի զոր ես պատուիրեմ քեզ այսօր՝ զգուշանայցես առնելոյ, մի՛ յաւելուցուս ի նա եւ մի՛ հատանիցես ի նմանէ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)