Երկրորդ Օրինաց

23

1Մի՛ մտցէ մալեալն եւ կրճատեալն Աստուծոյ։ 2Մի՛ մտցէ պոռնկորդի յեկեղեցի ։

3Մի՛ մտցէ Ամոնացի եւ Մովաբացի յեկեղեցի Տեառն. մինչեւ ցտասն ազգ մի՛ մտցեն յեկեղեցի Տեառն եւ մինչեւ ցյաւիտեան. 4վասն զի ոչ ելին ընդ առաջ ձեր հացիւ եւ ջրով ի ճանապարհի ելանելոյն ձերոյ յԵգիպտոսէ. եւ զի ի վարձու կալան վասն քո զԲաղաամ որդի ի Միջագետաց անիծանել զքեզ. 5եւ ոչ կամեցաւ Տէր քո լսել Բաղաամու, եւ դարձոյց Տէր Աստուած քո զանէծսն յօրհնութիւնս. զի սիրեաց զքեզ Տէր Աստուած քո։ 6՛ խօսեսցիս ընդ նոսա խաղաղութեամբ՝՝ զամենայն աւուրս քո մինչեւ ցյաւիտեան։

7Մի՛ գարշեցուցանիցես զԵդովմայեցին, զի քո է։ ՛ գարշեցուցանիցես զԵգիպտացին, զի պանդուխտ էիր յերկրի նորա։ 8Եթէ լինիցին նոցա որդիք, յերրորդ ազգի մտցեն յեկեղեցի Տեառն։

9Եւ եթէ ելանիցես ի բանակել ի վերայ թշնամեաց քոց, զգոյշ լինիջիր յամենայն բանէ չարէ։ 10Եթէ իցէ ի քեզ այր որ չիցէ սուրբ ի ցայգութեան բղխմանէ, ելցէ արտաքոյ բանակին, եւ մի՛ մտցէ ի բանակն. 11եւ ընդ երեկսն լուասցէ զմարմին իւր ջրով, եւ ընդ մտանել արեւուն մտցէ ի բանակն։ 12Եւ տեղի յայտ լիցի քեզ արտաքոյ բանակին, եւ ելցես դու արտաքս. 13եւ ցից լինիցի զգօտւոյ քումմէ. եւ եղիցի յորժամ նստիցիս արտաքս, փորեսցես նովաւ, եւ ածեալ ծածկեսցես զաղտեղութիւն քո։ 14Զի Տէր Աստուած քո շրջի ընդ բանակն քո փրկել զքեզ, եւ մատնել զթշնամիս քո առաջի երեսաց քոց. եւ եղիցի բանակն քո սուրբ, ոչ երեւեսցի ի միջի քում աղտեղութիւն՝՝ իրացն, եւ դառնայցէ ի քէն։

15Մի՛ մատնեսցես զծառայ տեառն իւրում, որ յաւելուցու ի քեզ ի տեառնէ իւրմէ. 16ընդ քեզ բնակեսցէ եւ ընդ քեզ զետեղեսցի յամենայն տեղւոջ ուր եւ հաճոյ իցէ նմա, եւ մի՛ նեղիցէք զնա։

17Մի՛ լինիցի բոզ ի դստերաց Իսրայելի, եւ մի՛ պոռնիկ յուստերաց Իսրայելի։ Մի՛ լինիցի ձօնի ի դստերաց Իսրայելի, եւ մի՛ նուիրեալ ոք յուստերաց Իսրայելի։՝՝

18Մի՛ տարցիս զկապէնս պոռնկի, եւ մի՛ զշանսխուրս ի Աստուծոյ քո յամենայն ուխտս. զի պիղծ են առաջի Տեառն Աստուծոյ քո երկոքեան։

19Մի՛ տացես եղբօր քում արծաթ վաշխիւ, եւ մի՛ զկերակուր շարիատիւ, եւ ՛ տոկոսեօք. 20զամենայն ինչ փոխ տայցես օտարին եւ եղբօր քում՝՝, զի օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն ի գործս քո ի վերայ երկրին յոր մտանելոց ես ժառանգել զնա։

21Եւ եթէ ուխտիցես ուխտ Տեառն Աստուծոյ քում, մի՛ յամեսցես հատուցանել զայն. զի պահանջելով պահանջեսցէ Տէր Աստուած քո ի քէն, եւ լինիցի քեզ ի մեղս. 22ապա թէ ոչ կամիցիս ուխտել, չլինիցի քեզ ։ 23Որ ինչ ելանէ ընդ շրթունս քո՝ զգոյշ լինիջիր, եւ արասցես որպէս Աստուծոյ քում, զտուրսն զոր խոստացար բերանով քով։

24Եւ եթէ մտանիցես յայգի ընկերի քո, կերիցես մինչեւ ցյագել անձին քո, բայց յաման մի՛ ամանայցես։ 25Եւ եթէ մտանիցես ի հունձս ընկերի քո, քաղեսցես ձեռօք քովք զհասկն, եւ մանգաղ մի՛ արկանիցես յոճ ընկերի քո։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)