Ժողովող գիրք
11
1Առաքեա զհաց քո ի վերայ երեսաց ջրոց, զի ի բազմութեան աւուրց քոց գտցես զնա։ 2Տուր բաժին եւթանց, այլ եւ ութից, վասն զի ոչ գիտես զինչ լինիցի չար ի վերայ երկրի։ 3Թէ լցցին ամպք անձրեւով՝ ի վերայ երկրի հեղուն. եւ եթէ անկցի փայտն ի հարաւ եւ կամ ի կողմն հիւսիսոյ, ուր անկցի փայտն անդ կացցէ։
4Որ խտրէ զհողմս՝ ոչ սերմանէ, եւ որ հայի ընդ ամպս՝ ոչ հնձեսցէ. 5որովք ոչ է հնար գիտել՝՝ զինչ է ճանապարհ հողմոյ, իբրեւ զոսկերս յարգանդի յղւոյ, նոյնպէս ոչ գիտասցես դու զարարածս Աստուծոյ զոր ինչ առնիցէ նա զամենայն։ 6Ընդ առաւօտս սերմանեսցես զսերմն քո, եւ ընդ երեկոյս մի՛ լքցին ձեռք քո. զի ոչ գիտես՝ ո՛ր պատկանիցի, այս՝ թէ այն, կամ թէ երկոքեան ի միասին բարի իսկ է։ 7Քաղցր է լոյս, եւ բարի աչաց տեսանել զարեգակն. 8զի թէ ամս բազումս կեցցէ մարդ, եւ յամենայն ի նոսա ուրախ լինիցի, եւ յիշեսցէ նա զաւուրս խաւարի, զի բազում իցեն. ամենայն ինչ որ գալոցն իցէ ընդունայնութիւն է։
9Ուրախ լեր, երիտասարդ, ի մանկութեան քում, եւ զուարճացուսցէ զքեզ սիրտ քո յաւուրս մանկութեան քո. եւ գնա դու ի ճանապարհս սրտի քո ամբիծ, եւ ի տեսիլ աչաց քոց. եւ գիտասցես թէ վասն այսր ամենայնի ածցէ զքեզ Աստուած ի դատաստան։ 10Եւ ի բաց արա զսրտմտութիւն ի սրտէ քումմէ, եւ անցո զչարութիւն ի մարմնոյ քումմէ. զի մանկութիւն եւ անմտութիւն ընդունայնութիւն է։
Գրաբար, 1895 · HYGRB1895