Ելից

20

1 Տէր զամենայն զպատգամս զայսոսիկ եւ ասէ.

2Ես եմ Տէր քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան։

3Մի՛ եղիցին քեզ այլ աստուածք բաց յինէն։

4Մի՛ արասցես դու քեզ կուռս ըստ ամենայն նմանութեան որ ինչ յերկինս ի վեր է, եւ որ ինչ յերկրի ի խոնարհ, եւ որ ինչ ի ջուրս ի ներքոյ երկրի։ 5Մի՛ պագանիցես նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա. զի ես եմ Տէր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս հարանց որդւոց, յերիս եւ ի չորս ազգս ատելեաց իմոց։ 6Եւ առնեմ զողորմութիւն ի հազար ազգս սիրելեաց իմոց, եւ ոյք պահեն զհրամանս իմ։

7Մի՛ առնուցուս զանուն Տեառն Աստուծոյ քո ի վերայ սնոտեաց. զի ոչ սրբեսցէ Տէր զայն որ առնուցու զանուն նորա ի վերայ սնոտեաց։

8Յիշեսջիր զօրն շաբաթուց սրբել զնա։ 9Զվեց օր գործեսցես, եւ արասցես զամենայն զգործս քո։ 10Յաւուրն եւթներորդի Տեառն Աստուծոյ քո. մի՛ գործեսցես ի նմա զամենայն գործ քո, դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին , եզն քո եւ էշ քո եւ ամենայն անասուն քո, եւ եկն՝՝ քո եւ պանդուխտն որ ի քեզ։ 11Զի զվեց օր արար Տէր Աստուած զերկինս եւ զերկիր, եւ զծով եւ զամենայն որ ի նոսա, եւ հանգեաւ յաւուրն եւթներորդի. վասն այնորիկ օրհնեաց Տէր զօրն եւթներորդ եւ սրբեաց զնա։

12Պատուեա զհայր քո եւ զմայր քո զի քեզ լիցի, եւ՝՝ զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին բարութեան զոր Տէր Աստուած քո տացէ քեզ։

13Մի՛ սպանաներ։

14Մի՛ շնար։

15Մի՛ գողանար։

16Մի՛ սուտ վկայութիւն վկայեր զընկերէ քումմէ։

17Մի՛ ցանկանար տան ընկերի քո, եւ մի՛ անդոյ նորա՝՝. մի՛ ցանկանար կնոջ ընկերի քո, եւ մի՛ ծառայի նորա, եւ մի՛ աղախնոյ նորա, եւ մի՛ եզին նորա, եւ մի՛ իշոյ նորա, եւ մի՛ ամենայն անասնոյ նորա՝՝ եւ մի՛ ամենայնի զինչ ընկերի քո իցէ։

18Եւ ամենայն ժողովուրդն տեսանէր զձայնն եւ զճառագայթսն եւ զբարբառ փողոյն եւ զլեառնն ծխեալ։ Զահի հարաւ ամենայն ժողովուրդն եւ խորշեցաւ եկաց ի հեռաստանէ։ 19Եւ ասեն ցՄովսէս. Դու խօսեաց ընդ մեզ եւ լուիցուք, եւ մի՛ խօսեսցի ընդ մեզ Աստուած, գուցէ մեռանիցիմք։ 20Եւ ասէ ցնոսա . Քաջալերեցարուք, զի վասն փորձելոյ զձեզ եկն առ ձեզ Աստուած, որպէս զի լինիցի երկեւղ նորա ի ձեզ, զի մի՛ մեղանչիցէք։ 21Եւ կայր ժողովուրդն ի հեռաստանէ. եւ Մովսէս եմուտ ի մէգն ուր էր Աստուած։

22Եւ ասէ Տէր ցՄովսէս. Այսպէս ասասցես դու տանդ Յակոբայ, եւ պատմեսցես՝՝ որդւոցդ Իսրայելի. Դուք ձեզէն տեսէք, զի յերկնից խօսեցայ ընդ ձեզ։ 23Մի՛ առնիցէք ձեզ աստուածս ոսկեղէնս եւ աստուածս արծաթեղէնս։ 24 հողեղէն արասջիք ինձ, եւ մատուսջիք ի նմա զողջակէզս ձեր զփրկութիւնս ձեր, զոչխարս ձեր եւ զարջառս ձեր, յամենայն տեղիս ուր անուանեցից զանուն իմ անդ, եկից առ քեզ եւ օրհնեցից զքեզ։ 25Ապա եթէ սեղան ի քարանց առնիցես ինձ, մի՛ շինեսցես զնոսա կոփածոյս. քանզի զձեռինգործին քո մերձեցուցեր ի նա, եւ պղծեալ է։ 26Մի՛ ելանիցես ընդ աշտիճանս ի սեղան իմ, զի մի՛ մերկասցին առականք քո ի վերայ նորա։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)